Արցախի պետական համալսարան

Սիրելի՛ դիմորդներ

Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը կազմակերպում է 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության փաստաթղթերի ընդունումը:

Հաշվի առնելով շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ փաստաթղթերն ընդունվում են նաև առցանց եղանակով: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել ggasparian@mail.ru հասցեին կամ

097 25 25 50 համարով WhatsApp-ին՝ քննությունների օրերին ներկայացնելով բնօրինակները:

Փաստաթղթերն ընդունվում են հետևյալ կրթական ծրագրերի գծով.

  1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  2. Աշխարհագրություն
  3. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
  4. Պատմություն
  5. Հայոց լեզու և գրականություն
  6. Ռուսաց լեզու և գրականություն
  7. Կենսաբանություն և քիմիա
  8. Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/
  9. Իրավագիտություն
  10. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Դիմորդները պարտավոր են ներկայացնել

  1. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  2. 4 լուսանկար (3X4 սմ չափսի),
  3. անձը հաստատող փաստաթուղթ, (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական), սոցիալական քարտ (պատճեն),
  4. զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին (արական սեռի ներկայացուցիչների համար),
  5. սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում),
  7. տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում)
  8. ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթեր ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական ՀՀ դրամ /«Արցախբանկ» ՓԲԸ-ում ԱրՊՀ հաշվեհամարին/ վճարելու վերաբերյալ անդորրագիր,
  9. Մեկ արագակար:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել

047-91-02-91, 097-25-25-50 հեռախոսահամարներով: