
2020-2021 ուստարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույց
12 Ապրիլ 2021

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 2021 թ. հունիսի 24-ից 25-ը Երևանում կազմակերպում է «Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով հայերենագիտական գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցելու հայտերը, զեկուցումների հիմնադրույթներն ուղարկելու վերջին ժամկետը 2021թ. հունիսի 1-ն է:
23 Մարտ 2021

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ 2021թ. սեպտեմբերի 24-25-ին հրավիրում է Երևանում մասնակցելու ականավոր հնագետ Հարություն Արտաշեսի Մարտիրոսյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գիտությունը սկսվում է նախնադարում» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին (մասնակցության ձևը՝ առկա կամ հեռակա):
23 Մարտ 2021

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ՇՊՀ) հրավիրում է մասնակցելու «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում (http://shsu.am/2021%d5%a9-2/ ):
23 Մարտ 2021

Այս տարի արդեն 7-րդ անգամ կազմակերպվում է Startup Boost Week միջոցառումը` համալսարանական ուսանողների շրջանում ձեռնարկատիրական մտածողության զարգացմանը միտված։ Միջոցառումը նպատակ ունի ծանոթացնել ուսանողներին տեխնոլոգիական և ձեռներեցության հիմունքներին՝ հնարավորություն տալով նրանց կազմել թիմեր և աշխատել սեփական գաղափարների վրա՝ ունենալով պրոֆեսիոնալ մենթորների աջակցությունը։
22 Մարտ 2021

2021թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
22 Մարտ 2021

Հարգելի´ հայրենակիցներ, Արցախի պետական համալսարանի Իրավաբանական կլինիկան վերսկսել է իր աշխատանքները:
Կլինիկայում ընդգրկված ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողներն ու փորձառու մասնագետները Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցում են անվճար իրավաբանական օգնություն:
16 Մարտ 2021

ԱրՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով նախանշված խնդիրների շրջանակներում մաթեմատիկայի ամբիոնի կողմից կկազմակերպվեն նախապատրաստական դասընթացներ ավագ դպրոցականների համար: Դասընթացները կկազմակերպվեն յուրաքանչյուր երկուշաբթի` ժամը 14:00-15:00-ն, ըստ հետևյալ բաժինների.
03 Մարտ 2021

ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ծրագրին միանալ ցանկացողները կարող են դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին:
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է առաջնորդության զարգացման իր ծրագիրը՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացման։
02 Մարտ 2021

Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված ուսումնական պլանի` ԱրՊՀ առկա ուսուցման համակարգի 2020-2021 ուստարվա պարապմունքները կմեկնարկեն փետրվարի 8-ից:
02 Փետրվար 2021