
Հարգելի՛ ուսանողներ, ԱրՊՀ-ում կկազմակերպվեն դասընթացներ` «Կառուցիր քո հաջողակ կարիերան», «Հարցազրույցին մասնակցելու ունակություններ» թեմաներով, որոնք կվարեն փորձագետներ Նանա Հովհաննիսյանը և Արտակ Ալոյանը: Դասընթացներն անվճար են: Գրանցվելու համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 0479 94 91 50 հեռախոսահամարով:
26 Փետրվար 2019
Ուրալի պետական իրավաբանական համալսարանը ս.թ. ապրիլի 26-ին հրավիրում է մասնակցելու ուսանողների և երիտասարդ գիտնականների 27-րդ Միջազգային գիտաժողովին` «Эволюция российского права» թեմայով, որը կկայանա ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում:
Միջազգային գիտաժողով` «Эволюция российского права» թեմայով
25 Փետրվար 2019

«Ինսթիգեյթ Մոբայլ» ընկերությունը փետրվարի 27-ին` ժամը 13:00-ին, հրավիրում է ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր երիտասարդներին` ծանոթանալու ընկերության գործունեությանն ու Ստեփանակերտում կազմակերպվելիք ծրագրավորման դասընթացներին: Ավելի մանրամասն՝
- Ինսթիգեյթի ներկայացում:
- Դասընթացի ծրագրի, ձևաչափի ներկայացում /առավելությունները, կարևորությունը/:
-Ինչո՞ւ Ստեփանակերտ:
-ՏՏ նոր ուղղությունների հակիրճ ներկայացում:
-Հարց ու պատասխան:
25 Փետրվար 2019

Երևանի պետական համալսարանը ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպում է «Անկախության սերնդի ձայնը» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե: Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝
25 Փետրվար 2019
ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ առաջին կիսամյակի լուծարքի 2-րդ փուլը երկարաձգվել է, և պարտքերի մարման ժամանակահատված է սահմանվել փետրվարի 25-ից մինչև մարտի 8-ը ներառյալ:
22 Փետրվար 2019
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը Երևանում հրավիրում են մասնակցելու «Русистика в XXI веке: тенденции и направления развития» միջազգային գիտաժողովին՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին և Հայաստանում՝ ռուսագիտության 80-ամյակին։
Միջազգային գիտաժողով
22 Փետրվար 2019

Սիրելի՛ դիմորդներ,
Արցախի պետական համալսարանի կերպարվեստի ամբիոնը 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու համար կարող եք դիմել ԱրՊՀ կերպարվեստի ամբիոն:
14 Փետրվար 2019

Տեղեկացնում ենք, որ Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգի պարապմունքները կմեկնարկեն հունվարի 8-ից և կտևեն մինչև հունվարի 25-ը: Քննաշրջանը կմեկնարկի հունվարի 28-ից և կտևի մինչև փետրվարի 1-ը: Ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել փետրվարի 4-ից 8-ը, 2-րդը` փետրվարի 18-ից 22-ը:
18 Դեկտեմբեր 2018

ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ, ՀՕՄ-ի Արցախի միավորը հայտարարում է «Լավագույն ուսանող» դրամաշնորհային մրցույթը` առկա համակարգում բարձր առաջադիմությամբ սովորող Արցախի սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար` ընդգրկելով բոլոր շրջանները: Ուսանողները մինչև սույն թվականի նոյեմբերի 22-ը կարող են համապատասխան փաստաթղթերով դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին (ԱրՊՀ վարչական մասնաշենք, երրորդ հարկ) կամ ուսխորհուրդ (ԱրՊՀ հ.2 մասնաշենք,առաջին հարկ)` մասնակցելու ՀՕՄ բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 91 50 կամ 097 39 90 49:
20 Նոյեմբեր 2018

Հարգելի′ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 29-ին Արցախի պետական համալսարանում տեղի կունենա ծրագրավորման օլիմպիադա:Մասնակցության համար դիմել բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն:
20 Նոյեմբեր 2018