Մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսը Արցախի երիտասարդ մասնագետներին ընձեռվում է Երևանում պրակտիկա անցնելու հնարավորություն: Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր` Երևանում պրակտիկա անցնելու համար: Հայտ կարող են ներկայացնել՝ 1. Արցախում բնակվող երիտասարդները, որոնք արդեն դիմել են պրակտիկայի Երևանում, բայց ունեն աջակցության կարիք ճանապարհային և կացարանային ծախսերը հոգալու: Այս երիտասարդներին մենք նախընտրություն ենք տալու: 2. Արցախում բնակվող երիտասարդները, որոնք ցանկանում են պրակտիկա անցնել Երևանում, բայց դեռ չեն ընտրել համապատասխան վայրը կամ ընտրել են, սակայն չեն կարողացել դիմել այնտեղ: Այդ դեպքում Ինստիտուտը կարող է օգնել նրանց պրակտիկայի վայրը ընտրելու կամ երիտասարդների նախընտրած վայրում պրակտիկայի դիմելու հարցում (կախված նրանից, թե որքանով հասանելի կլինեն երիտասարդների նախընտրած վայրերը), ինչպես նաև հոգալ ճանապարհային և կացարանային ծախսերը: 3. Արցախցի երիտասարդները, որոնք այժմ բնակվում են Երևանում, սակայն ունեն աջակցության կարիք պրակտիկա անցնելու հարցում: Կովկասի ինստիտուտը կաջակցի երիտասարդ մասնագետներին պրակտիկա անցնել նրանց նախընտրած վայրում, կհոգա բոլոր ճանապարհային և կացարանային ծախսերը՝ վարձակալելով մեկ ընդհանուր բնակարան 2-3 հոգու համար, ինչպես նաև կտրամադրի կրթաթոշակ: Պրակտիկային դիմելու համար խնդրում ենք լրացնել մեր դիմում/հայտը (https://www.dropbox.com/…/%D4%B4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5[3]): Հայտը պետք է ուղարկել //e.mail.ru/compose/?mailto=mailto%3acontact@c%2di.am" target="_blank">contact@c-i.am էլ. հասցեին պրակտիկայի մեկնարկից 2 շաբաթ առաջ, որպեսզի կազմակերպչական խորհուրդը հասցնի դիտարկել այն և ժամանակին ապահովել կացարանային պայմաններ:
21 Մայիս 2018
2018թ. մայիսի 18-ին` ժամը 14.00-ին, ԱրՊՀ մեծ դահլիճում տեղի կունենա Ուսանողական համագումար
ՕՐԱԿԱՐԳ
1.Ողջույնի խոսք (ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյան)
2.2017-2018թ.թ. ուստարում ԱրՊՀ ՈՒԽ կատարած աշխատանքների մասին (ՈՒԽ նախագահ Դ.Խաչատրյան, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մ.Մխիթարյան)
3.2017-2018թ.թ. ուստարում ԱրՊՀ ՈՒԳԸ կատարած աշխատանքների մասին (ՈՒԳԸ նախագահ Լ.Ներսեսյան)
4.2018-2019թ.թ. ուստարվա խնդիրների մասին (ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյան)
5.Մշակութային ծրագիր (համերգ ԱրՊՀ ուսանողների ուժերով)
Ծանոթություն
1.Համագումարին մասնակցում են` ՖՈՒԽ-երի և ՖՈՒԳԸ անդամները,
2.Պատվիրակների ընտրությունը, քննարկման, որոշման նախագծի համար առաջարկությունների և մասնակիցների ցուցակների ներկայացումը` մինչև 16.05.18թ.
3.Ղեկավար կազմից հրավիրված են` պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ԱրՊՀ բաժնի պետերը:
ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ,
ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
11 Մայիս 2018
Հարգելի ուսանողներ, «Շտիգեն» ընկերությունը սիրով ձեզ տեղեկացնում է ապրիլի 16-ին`ժամը 19:00-ին, անցկացվելիք ուսուցողական վեբինարի մասին, որին մասնակցությունը ուսանողներին (նաև բուհավարտ) հնարավորություն կընձեռի պրակտիկա անցնելու «Շտիգեն» ընկերությունում, իսկ պրակտիկայի ընթացքում լավագույնս դրսևորվելու դեպքում միանալ «Շտիգեն» թիմին:
Մասնակցելու համար անցեք հետևյալ հղումով և միացեք «Ամեն ինչ վերականգնվող էներգիայի մասին» խմբին` (join)`
https://www.facebook.com/groups/shtigen/:
Վեբինարի լինքը փակ խմբում կդրվի ապրիլի 16-ին, 19.00-ից սկսած:
13 Ապրիլ 2018
Սիրելի՛ ուսանող, ուզո՞ւմ ես զարգացնել առաջնորդական հմտություններդ, ձեռք բերել աշխատանքային փորձ եւ փոխել կյանքդ։ Միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդների շարժմանն ու փոխիր ոչ միայն քո, այլև Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց կյանքը։ Ծրագրին կարող են դիմել բոլորը` անկախ մասնագիտությունից և տարիքից, անհրաժեշտ է միայն ունենալ առնվազն բակալավրի դիպլոմ 2018 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է Հայաստանի և Արցախի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:
Ծրագրին էլ ավելի մանրամասն ծանոթանալու համար հրավիրում ենք մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 13:30-ին ԱրՊՀ դահլիճում:
03 Ապրիլ 2018
Տեղեկացնում ենք, որ ՀՀ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ սույն թվականի մարտի 26-27-ը հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ծրագրում է անցկացնել դոնորագրումներ: Ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր արյան քաղցկեղով հիվանդներին օգնելու և նրանց կյանքը փրկելու ցանկություն ունեն: Դոնորագրումն անվնաս, անցավ գործընթաց է և հաշված րոպեներ է տևում: Այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ: Դոնորագրվելու համար կարող եք այցելել ԱրՊՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված բուժկետ, ժամը 9:30-ից:
22 Մարտ 2018
2018թ. ապրիլի 11-14-ը ԱրՊՀ-ն կազմակերպում է ուսանողական ֆորում: Ֆորումի նպատակն է միավորել հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ, արժևորել Արցախյան շարժման պատմաքաղաքական նշանակությունը, պետականակերտման 30-ամյա ուղին, նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտել օրահաս խնդիրները` մեր երկրում իրականացվող կրթական և երիտասարդական քաղաքականության ոլորտում, գտնել ուղիներ ԱՀ և ՀՀ ուսանողության ներուժը ուղղորդելու ի նպաստ միասնական Հայրենիքի կայուն զարգացմանը, ամրապնդել կապը Արցախի Մայր բուհի և հայաստանյան գործընկեր բուհերի միջև: Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Արցախը` իր բազմադարյա մշակույթով, բնության անձեռակերտ հրաշալիքներով, յուրօրինակ խոհանոցով, ավանդույթներով ու սովորույթներով: Հանդիպումներ, քննարկումներ կունենան Արցախի պետական, հասարակական, քաղաքական, գիտական մտքի հայտնի գործիչների հետ: Մասնակիցներ` ԱրՊՀ գործընկեր բուհերի ՈՒԽ-ների և ՈՒԳԸ-ների նախագահներ կամ ներկայացուցիչներ /2-ական մասնակից/: Ծրագիրը նախատեսում է` • ֆորումի շրջանակներում ուսանողական գիտաժողովի անցկացում համատեղ նիստով և մասնախմբերում: • Արդիական հնչեղություն ունեցող թեմաներով քննարկումների անցկացում և հայտարարության ընդունում • Գիտական, հասարակական, քաղաքական, պետական գործիչների և Արցախյան շարժման առաջամարտիկների հետ հանդիպումներ • Այցելություններ պատմական և դիտարժան վայրեր: Հրավերն ուղարկվել է ԱրՊՀ գործընկեր բուհերի ղեկավարությանը` առաջարկելով մինչև մարտի 30-ը ներկայացնել տվյալ բուհի ուսանողների ընդհանրացված տեսակետները աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, սովորող երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության և այլ հրատապ հարցերի վերաբերյալ: Հարցերի դեպքում գրել lratu.asu@mail.ru հասցեին:
21 Մարտ 2018
2017-2018 ուստարվա ուսումնական օրացույցում կատարված փոփոխությունների համաձայն` հեռակա ուսուցման համակարգի 2-րդ (գարնանային) կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ապրիլի 9-ից և կտևեն մինչև ապրիլի 30-ը: Քննաշրջանը կկազմակերպվի ապրիլի 16-ից 30-ը՝ պարապմունքներին զուգահեռ:
Հիշեցնենք, որ պարապմունքները կազմակերպվելու են երկրորդ հերթով:
13 Մարտ 2018
2018թ. մարտի 12-ից մինչև մարտի 16-ը ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը մանկավարժության ու հոգեբանության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է հոգեբանական դասընթացներ:
I.Պրոֆեսորադասախոսական կազմի և մագիստրանտների համար
Թեմա` «Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանություն»:
Քննարկվող հարցեր.
1-ին հանդիպում
Հոգեբանական հետազոտությունների կազմակերպում, հետազոտության փուլեր, հետազոտության նպատակ և խնդիրներ, հետազոտության օբյեկտ, առարկա, վարկած:
2-րդ հանդիպում
Հոգեբանական հետազոտության մեթոդաբանություն, մեթոդների ու մեթոդիկաների ընտրություն, մեթոդներին ներկայացվող պահանջներ, ընտրակազմ:
3-րդ հանդիպում
Հետազոտության արդյունքների մշակում: Առաջնային և երկրորդային վերլուծության եղանակներ: Հետազոտության արդյունքների մշակման մաթեմատիկական-վիճակագրական մեթոդներ (ընտրական միջին, մոդա, վարիացիայի թափ, դիսպերսիա, սիգմա):
4-րդ, 5-րդ հանդիպումներ
Հոգեբանական հետազոտությունների տվյալների` համահարաբերակցային (կորելյացիոն) վերլուծություն (Սպիրմենի կարգային համահարաբերակցման տեխնոլոգիա, Պիրսոնի գծային համահարաբերակցման տեխնոլոգիա): Մաթեմատիկական–վիճակագրական մեթոդներով վերլուծություններ կատարելու համակարգչային ծրագրեր (SPSS, MS Excel): Համահարաբերակցային գործակցի ներկայացում և մեկնաբանություն: Հետազոտության արդյունքների ներկայացման ձևեր (գրաֆիկներ, աղյուսակներ, գծապատկերներ):
II. Բակալավրիատի ուսանողների և հոգեբանության խնդիրներով հետաքրքրվող անձանց համար` «Հոգեբանական պրակտիկում»:
Թեմաներ`
1.Ուշադրության ուսումնասիրության մեթոդներ և մեթոդիկաներ
2.Զգայություններ և ըմբռնում
3. Հիշողության, մտածողության և երևակայության ուսումնասիրության մեթոդներ և մեթոդիկաներ
4.Անձնային գծեր, տիպեր, հատկություններ
5.Նյարդային համակարգի հատկություններ, խառնվածք, բնավորություն
Դասընթացները կվարի հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Աննա Առաքելյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ԱրՊՀ հոգեբանական կենտրոն
Հասցե` Տիգրան Մեծ 10 (ԱրՊՀ 3-րդ մասնաշենք)
կամ զանգահարել`( 097) 72-99-26
(097) 31-84-13
06 Մարտ 2018
«Վերլուծական և մտածողական հմտությունների զարգացում»․ հանրային դասընթաց
Ս․թ․ փետրվարի 20-ից յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի ժամը 15:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Վերլուծական հմտությունների զարգացում» հանրային դասընթացին, որը կվարի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, Արցախի կառավարության աշխատակից Էդգար Էլբակյանը։
13 Փետրվար 2018
«Բանավեճերի և հետազոտությունների նախաձեռնություն» նախագծի շրջանակներում YMCA Արցախը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Բանավեճի և հետազոտական հմտությունների զարգացման» դասընթացին, որի ընթացքում Դուք կծանոթանաք բրիտանական պառլամենտի ձևաչափով բանավիճելու արվեստին, կզարգացնեք Ձեր հռետորական արվեստը, հետազոտական հիմունքները, հարցադրումներ կատարելու, փաստարկման և այլ հմտությունները:
07 Փետրվար 2018