Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն
Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածի (միջուկի) պատճենները,
- 3 լուսանկար (3×4) չափսի,
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրություն,
- հրատարակված գիտական աշխատությունների ցանկը (դրանց առկայության դեպքում),
- զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից` վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
- Արագակար
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել 0479 7 12 14 հեռախոսահամարին: