ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Համալսարանի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:
Համալսարանի խորհուրդն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով` համալսարանի կանոնադրությանը համապատասխան:
Համալսարանի խորհուրդը
1) քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն.
2) հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.
3) լսում և գնահատում է համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը.
4) ընտրում է համալսարանի ռեկտորին.
5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.
6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի ընտրությունների ընթացակարգը.
Համալսարանի խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի ու լիազորված մարմնի ներկայացուցիչներից:
Համալսարանի խորհուրդը կազմված է 28 անդամից:
Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը պետք է լինեն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից:
Կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն առաջադրվում են դրանց աշխատողների ընդհանուր ժողովներում, իսկ ֆակուլտետներինը` դրանց խորհրդում: Ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են համալասարանի գիտական խորհրդում:
Համալսարանի գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով:
Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը պետք է լինեն սովորողներ: Համալսարանի խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, յուրաքանչյուրից մեկական անդամ` բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող սովորողներից:
Համալսարանի ուսանողական խորհուրդը ֆակուլտետների առաջադրած սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին, ներկայացնում լիազոր մարմին:
Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են ԱՀ կառավարության կողմից` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից:
Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը լիազորված մարմնի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտներից ճանաչված գործիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից:
Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ԱՀ Նախագահը:
Համալսարանի խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար:
Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
Համալսարանի խորհրդի նախագահը նախապատրաստում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ: Համալսարանի խորհրդի անդամը քվեարկության ժամանակ ունի միայն մեկ ձայնի իրավունք:
Համալսարանի խորհրդի անդամների իրավասությունը նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են խորհրդի աշխատակարգով:
Համալսարանի խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ:
Համալսարանի խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, համալսարանի ռեկտորի, համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:
Համալսարանի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը:
Համալսարանի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե նույն կանոնադրությամբ կամ խորհրդի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀԻՄՆԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
Գրիգորի Իգորի Մարտիրոսյան- Արցախի Հանրապետության պետական նախարար
Նարինե Էդուարդի Աղաբալյան-Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար
Մասիս Սամվելի Մայիլյան-Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Լևոն Ավետիսի Գրիգորյան-Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Կիմի Բաբայան-Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետաշխատակազմի ղեկավարի տեղակալ
Սուսաննա Վանյայի Աբրահամյան -Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ
Մանուշ Մառլեստի Մինասյան- ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԳՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
Միքայել Բահաթուրի Համբարձումյան- Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ
Լուսինե Գաչայի Ղարախանյան- Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ
Սամվել Լևոնի Իվանյան- «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ
Իրա Մավրիկի Թադևոսյան-Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի փոխտնօրեն
Նելլի Սերգեյի Ավանեսյան- «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն
Նոննա Բորիսի Պողոսյան-Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության ԼՂՀ ծրագրի համակարգող
Նորայր Գևորգի Հովսեփյան-«ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ խմբագիր
ԱՐՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
Շահեն Վարդանի Այդինյան-Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան
Հասմիկ Գրիգորի Գալստյան -Կենսաբանության ամբիոնի դոցենտ
Իրինա Հովիկի Իշխանյան- Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ
Հասմիկ Սուրենի Ղազարյան- Հայոց լեզվի ամբիոնի վարիչ
Ռուզաննա Յակովի Մանգասարյան-Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
Լուսինե Գեորգիի Մարգարյան- Բանասիրական ֆակուլտետի դեկան
Արարատ Վլադիմիրի Վարդանյան-Պատմության ամբիոնի պրոֆեսոր
ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
Դիանա Լևոնի Խաչատրյան-Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Անահիտ Մանվելի Մխիթարյան-Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Մարիամ Տիգրանի Գևորգյան - Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Անգելինա Սամվելի Հարությունյան- Բնագիտական ֆակուլտետի ուսանողուհի
Մարիաննա Արարատի Զաքարյան-Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողուհի
Աննա Մավրի Սարգսյան- Պատմաիրավագիտական ֆակուլտետի ուսանողուհի
Լիլիթ Սուրենի Մարգարյան- Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի