Արցախի պետական համալսարան

NanaԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

(վարչական մասնաշենք, 3-րդ հարկ)

Բաժնի պետ` Նանա Էդուարդի Առուստամյան

 

 2018 թվականին   ԱրՊՀ-ում ստեղծվել է «Գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության»  ստորաբաժանումը : 

 ԱրՊՀ –ն կարճ ժամանակահատվածում ստեղծել է անհրաժեշտ փաստաթղթային, իրավական հիմքը` միջազգային գործունեության       կանոնակարգման և համակարգման համար:

Բաժնի հիմնական նպատակն է խթանել համալսարանի միջազգային գործունեությունը, համակարգել  Արցախի պետական           համալսարանի գիտական քաղաքականությանն ուղղված հարցերը, ԱրՊՀ–ի մասնակցությունը միջազգային ծրագրերին և համագործակցությունը  համապատասխան բնագավառում ճանաչված  և առաջադեմ հաստատությունների  հետ, որոնք  ուղղված են բարձրացնելու  ԱրՊՀ–ում   կրթության, ուսումնական ծրագրերի և մանկավարժական կադրերի պատրաստման որակը և համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաև  ԱրՊՀ–ի մրցունակության ապահովմանը միջազգային մակարդակում:

Բաժինը կազմակերպում և վերահսկում է ուսումնական գործընթացը ԱրՊՀ ասպիրանտուրայում, համակարգում է ուսումնական գործընթացին մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը:

հեռ.+37447940443170

էլ.փոստ - arustamyan.nana@yahoo.com