Արցախի պետական համալսարան

ՊՐՈՌԵԿՏՈՐՆԵՐ

Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

                                                                                                                                                                     

    ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր`

Գեորգի Հրանտի Սահակյան - ֆիզ. մաթ.  գիտ.  թեկնածու, դոցենտ


 Էլ.փոստ. ter_saak_george@mail.ru

Հեռ. (+374) 097 22 22 51

Ծնվել է 1956թ. Ստեփանակերտ քաղաքում: 1973թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով: Նույն տարում ընդունվել է և 1978թ. ավարտել Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնում, որպես դասախոս: ՌԴ մի շարք քաղաքներում` Վոլգոգրադ, Տագանրոգ, Մոսկվա, Դոնի Ռոստով քաղաքներում  վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո մասնագիտացել է նաև ինֆորմատիկայի բնագավառում և ձեռնամուխ եղել այդ ուղղությամբ կադրերի պատրաստման գործին:
2001թ. ղեկավարում է ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը:
2005թ. ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան: Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը դիֆերենցիալ օպերատորների սպեկտրալ տեսությունն է, որի ուղղությամբ հրատարակել է 25 գիտական հոդվածներ, մասնակցել գիտաժողովների, այդ թվում` միջազգային: Հեղինակ է 7 ուսումնական ձեռնարկների:
2003թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2005թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Նույն տարում պարգևտրվել է ԼՂՀ ԿԳՆ պատվոգրով` «Լավագույն գիտական աշխատանքի համար»: 2006թ. ՀՀ ԿԳՆ կողմից պարգևատրվել է կրթության և գիտության բնագավառում մեծ ներդրում ունենալու համար:
Աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ: Որպես «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության անդամ մասնակցել է մի շարք հայ-ադրբեջանական հակամարտության, մարդու իրավունքների վերաբերյալ և այլ թեմաներով խորհրդաժողովների:

Պարգևներ`

2014թ.- «ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում:

2014թ.- մատուցած ծառայությունների և ներդրված ավանդի համար` ԼՂՀ վարչապետի հուշամեդալ:

2017թ.- «Լավագույն գիտական աշխատանքի» պատվոգիր ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: 

 

ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր`

Վիտյա Բենիկի Յարամիշյան - հոգեբ.գիտ.թեկնածու, դոցենտ

էլ. հասցե` vityayaramishyan@mail.ru

Հեռ. +37447940443106, (047)-94-91-48,

բջջային` (097)-25-06-35,

բնակարան` (047)-95-06-35

Ծնվել է 1962թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում`մանկավարժի ընտանիքում: 1969թ. հաճախել և 1979թ. ավարտել է Շոշի միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել և 1983թ. «Գերազանցության դիպլոմով» ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետը:
  Նույն թվականին աշխատանքի է անցել Շոշի միջնակարգ դպրոցում` կենսաբանության և քիմիայի ուսուցիչ, 1984թ.-ից` տնօրենի տեղակալ`արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով: 1991թ. նշանակվել է ԼՂԻՄ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի քիմիայի կաբինետի վարիչ: 1992թ. հունվարից կամավորագրվել է Շոշի ինքնապաշտպանական ջոկատին և սեպտեմբերին ծառայության անցել Ասկերանի ՊՇ 31-րդ ՄՀԳմ Շոշի վաշտի ավագ հրաձիգ: Ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին` Շուշիի, Աղդամի, Մարտակերտի, Ֆիզուլիի ուղղություններում: 1993թ. սեպտեմբերից մինչև 1994թ. հունվար ծառայել է ԼՂՀ Մաքսային վարչությունում, 1994թ. փետրվարից` ԼՂՀ ՊԲ Ուսումնական գնդում` զբաղեցնելով ակումբի պետի, հոգեբան-սպայի, գումարտակի և զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալների պաշտոնները: 2001թ.ին նշանակվել է  ՊԲ շտաբի ԱՀՏԱ բաժնի բաժանմունքի պետ, որտեղից էլ զորացրվել փոխգնդապետի զինվորական կոչումով: ՀՀ ԶՈՒ-ում ներդրված է նրա կողմից մշակված «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը»:  

ԱրՊՀ-ում դասախոսում է 2003թ.-ից: 2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Զինվորական ծառայությանը նորակոչիկների սոցիալ-հոգեբանական հարմարման դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով և ստացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակել է հինգ մենագրություն, երեք տասնյակ գիտական հոդված: 2012թ. նշանակվել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր: Նրա «Բուհական հոգեբանության խնդիրները կրթական բարեփոխումների համատեքստում» մենագրությունը 2013թ. ԼՂՀ ԿԳՆ հրամանով ճանաչվել է տարվա լավագույն գիտական աշխատանք: 2013թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:

Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվում է հասարակական գործունեությամբ: 2015-2019թթ. ղեկավարել է ԱՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհուրդը: 2020թ. ղարաբաղյան 2-րդ պատերազմի օրերին ղեկավարել է ք.Ստեփանակերտի թիկունքային կամավորական աշխատանքների շտաբը:
 Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Շուշիի ազատագրման համար», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանների մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ», ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով, բազմաթիվ պատվոգրերով և դիպլոմներով:   
 Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր` 

Վալերի Միքայելի Ավանեսյան -  պ.գ.դ., պրոֆեսոր

Էլ. հասցե` vm.avanesyan@yahoo.com

Հեռ. +37447940443117

բջջային` (097)-24-11-46, բնակարան` (047)-94-11-46

Ծնվել է 1951թ. մայիսի 5-ին, ք.Ստեփանակերտում: 1968թ-ին ավարտել է տեղի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1969-73թթ. ուսանել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Բուհն ավարտելուց հետո աշխատել է Ստեփանակերտի թիվ 5 միջնակարգ դպրոցում:  1973-74թթ. ծառայել է զինված ուժերում: 1976-78թթ. աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնում` որպես դասախոս: 1983թ. պաշտպանել է ատենախոսություն` «Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը Երկրորդ հանրապետության տարիներին (1848-1852թթ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1983-92թթ. աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնում` որպես վարիչ, այնուհետև` նույն ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար: 1996թ. ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Նապոլեոն 3-րդի կայսրությունը, պառլամենտը և գաղութատիրական քաղաքականությունը (1952-1970թթ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2000թ-ից ԱրՊՀ պատմության ամբիոնի պրոֆեսոր է: Հեղինակ է Ֆրանսիայի նոր պատմությանը վերաբերող մի շարք հրապարակումների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:  

 

ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր`

Ռուսլան Բորիկի Ավետիսյանը

Հեռ. +37447940443110, բջջային` +374 97 222 151, քաղ. 047-94-67-16:

Ծնվել է 1985թ. սեպտեմբերի 30-ին`ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: 2003թ. ավարտել է գյուղի Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել և 2008թ. ավարտել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ‹‹Ֆինանսներ և վարկ›› բաժինը:

Բուհն ավարտելուց հետո 2009թ. աշխատանքի է անցել ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունում, որպես ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի նյութական արտադրության և ծառայությունների վիճակագրության բաժնի առաջին կարգի տնտեսագետ և շնորհվել` ԼՂՀ ՔԾ 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանով:

2010թ. նշանակվել է ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների և ֆինանսների վիճակագրության բաժնի առաջատար տնտեսագետի պաշտոնին և շնորհվել ` ԼՂՀ ՔԾ առաջատար ծառայողի 2-րդ դասի դասային աստիճան:

2013թ. շնորհվել է ԼՂՀ ՔԾ առաջատար ծառայողի 1-ին դասի դասային աստիճան:

2014թ. ընդունվել է աշխատանքի ԱրՊՀ-ում, որպես անձնակազմի սպսասարկման բաժնի պետ:

2019թ. նշանակվել է ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնակատար:

2020թ. նշանակվել է ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր:

Ամուսնացած է: