Արցախի պետական համալսարան

ԻՌԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆ

(վարչական մասնաշենք, 3-րդ հարկ)

Բաժնի պետ` Իրենա Սերգեյի Խաչատրյան

Բաժինն ունի  մեկ ավագ տեսուչ, մեկ 1-ին կարգի տեսուչ, մեկ  2-րդ կարգի տեսուչ, մեկ  1-ին կարգի մեթոդիստ, մեկ 2-րդ կարգի մեթոդիստ, մեկ վիճակագիր:

Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինն ԱրՊՀ առանցքային բաժիններից մեկն է:  Բաժինը սերտորեն համագործակցում է համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների, այլ ստորաբաժանումների հետ: Իրականացնում է ուսանողների հրամանագրում և հաշվառում: Ձևակերպվում են ԱՀ զինված ուժերում ծառայելու, ազատման, տեղափոխման, վերականգնման, գործուղման, հիվանդության պատճառով ակադեմիական արձակուրդի, ինչպես նաև ուսումնական գործընթացին առնչվող  այլ   հրամաններ  Քննաշրջանի արդյունքների հիման վրա կատարում  է բակալավրիատի և մագիստրատուրայի փոխատեղման  գործընթացը:    Իրականացնում է ԱրՊՀ ուսանողական նպաստների, պետական կրթաթոշակների, ուսման վարձերի զեղչերի, դրամական փոխհատուցման  հատկացման գործընթացը: Հաշվարկվում և վերահսկվում է ուսանողական շարժը: Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների գործունեությունը: Պատրաստվում և շրջանավարտներին են հանձնվում դիպլոմներ: ԱՀ ԿԳՄ և սպորտի նախարարություն, ԱՀ ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացվում  Ձև N 3-գմ  վիճակագրական և այլ հաշվետվություններ:

հեռ.+37447940443118