ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԺԻՆ
(վարչական մասնաշենք, 2-րդ հարկ)
Բաժնի պետ` Անուշ Վաչագանի Հայրապետյան
Փորձուսուցման բաժինը պայմաններ է ստեղծում ուսանողների ինքնակատարելագործման և ինքնահաստատման, նրանց տեսական գիտելիքների խորացման, ամրապնդման և ընդլայնման համար, նպաստում է մասնագիտական հմտությունների ձևավորմանը:
Փորձուսուցման բաժինը կազմում է տվյալ ուսումնական տարվա համար փորձուսուցման գրաֆիկ, կազմակերպում է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլաններով նախատեսված՝ մանկավարժական, ուսումնական, արտադրական և գիտամանկավարժական փորձուսուցումները:
Ուսանողների հետ անց է կացնում կողմնորոշիչ և ամփոփիչ կոնֆերանսներ, ժողովներ, հանդիպումներ ղեկավար-մեթոդիստների հետ, հարցում փորձուսուցման գործընթացի վերաբերյալ:
Բաժինը կազմում է ուսումնական (դաշտային) փորձուսուցումների երթուղիների գրաֆիկը:
Վերահսկում է փորձուսուցման գործընթացը:
Կապեր է հաստատում փորձուսուցման վայրերի և հենքային դպրոցների հետ:
Հեռ.՝ +37447940443172
Էլ. փոստ՝ anushharutyunyan00@mail.ru
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԹՂԹԱՊԱՆԱԿ
ՈՒՍԱՆՈՂԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ (ՊՐԱԿՏԻԿԱՅԻ) ՕՐԱԳԻՐ