Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի շրջանակում համալսարանի առաջին կուրսերի ուսանողների հետ հանդիպում են համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները և ներկայացնում ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բուհում գործող կանոնակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման, քննաշրջանի, կրեդիտների, ՄՈԳ-ի հաշվարկման, էլեկտրոնային ուսուցման հարթակի և համալսարանին վերաբերող այլ հարցերի մասին տեղեկատվություն:

- Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպել և իրազեկման աշխատանքներ են իրականացրել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախագահները, փոխնախագահը, դեկանատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի աշխատակիցներ:
Պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, դեկան Ռուզաննա Մանգասարյանն ուսանողներին ներկայացրել են անհրաժեշտ տեղեկատվություն ուսումնական գործընթացի վերաբերյալ։
Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մարիամ Վահանյանը ուսանողներին ծանոթացրել է ուսանողական ինքնավար կառույցների աշխատանքին, ուսանողների առօրյային և բուհին վերաբերող այլ հարցերին` կոչ անելով ակտիվ ներգրավվել նաև համալսարանական միջոցառումներին։
- Սեպտեմբերի 10-ին «Իրազեկ ուսանող» ծրագիրը պատմության և իրավագիտության ֆակուլտետում էր:
Ուշադրության առանցքում առաջին կուրսեցիներին հետաքրքրող հարցերն են և հուզող խնդիրները, որոնք վերաբերում են ուսումնական գործընթացին։
- Սեպտեմբերի 11-ին «Իրազեկ ուսանող» ծրագրին ծանոթացան մանկավարժության և սպորտի ֆակուլտետում։
Առաջին կուրսերի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատավություն են տրամադրել ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտորը, ֆակուլտետի դեկանը, ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները։
- «Իրազեկ ուսանող» ծրագիրը եզրափակվեց սեպտեմբերի 13-ին՝ բանասիրական ֆակուլտետում։
Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի առաքելությունը մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, ազգայինն առաջնահերթորեն կարևորող արհեստավարժ բանասեր-մանկավարժի, լրագրողի, թարգմանչի պատրաստումն է:
Ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատավություն են տրամադրել ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտորը, ֆակուլտետի դեկանը, ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները։