Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ ուսանողներ,
ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում 2023-2024 ուստարում բնակվելու համար դիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ օգոստոսի 17-ը։ Հաշվի առնելով շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ փաստաթղթերն ընդունվում են առցանց եղանակով (բոլոր փաստաթղթերը սկան տարբերակով կամ նկարով ուղարկել), բնօրինակները ներկայացնե’լ սենյակները տրամադրելիս։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել ԱրՊՀ ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի ֆեյսբուքյան էջին՝ հետևյալ հղմամբ՝
Համաձայն կանոնակարգի` հանրակացարանում բնակվելու համար ուսանողը պետք է.
Ներկայացնի դիմում (Դիմումի ձևը տե’ս ստորև) և հետևյալ փաստաթղթերը.
1. տեղեկանք փաստացի բնակության վայրից (բռնատեղահանվածի դեպքում՝ տեղեկանք, որտեղ նշված լինի և’ ներկայիս բնակության վայրը, և’ որտեղից է բռնատեղահանված).
2. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.
3. կարգավիճակը հաստատող տեղեկանք (այլ փաստաթղթեր)․
4. 2 լուսանկար 3x4 չափի.
5.անձնագրի (ծննդյան վկայականի) պատճենը.
Հանրակացարանում բնակվելու ամսական վարձավճարի չափը՝ 9 000 ՀՀ դրամ:
Վճարման եղանակը՝ 5-ամսյա կամ 10-ամսյա կտրվածքով:
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, հեռախոս՝
 
047 94 91 50
 097-21-35-75