
«Վերլուծական և մտածողական հմտությունների զարգացում»․ հանրային դասընթաց
Ս․թ․ փետրվարի 20-ից յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի ժամը 15:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Վերլուծական հմտությունների զարգացում» հանրային դասընթացին, որը կվարի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, Արցախի կառավարության աշխատակից Էդգար Էլբակյանը։
13 Փետրվար 2018

«Բանավեճերի և հետազոտությունների նախաձեռնություն» նախագծի շրջանակներում YMCA Արցախը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Բանավեճի և հետազոտական հմտությունների զարգացման» դասընթացին, որի ընթացքում Դուք կծանոթանաք բրիտանական պառլամենտի ձևաչափով բանավիճելու արվեստին, կզարգացնեք Ձեր հռետորական արվեստը, հետազոտական հիմունքները, հարցադրումներ կատարելու, փաստարկման և այլ հմտությունները:
07 Փետրվար 2018

Հետևելով իր ռազմավարությանը և նպատակ ունենալով մեծացնել ինժեներական ուժը ՀՀ շրջաններում՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական պրակտիկա» դասընթացի հերթական ընդունելությունը Ստեփանակերտ քաղաքում։
22 Հունվար 2018

²ñó³ËÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³ÝÁ ѳÛï³ñ³ñáõÙ ¿ ÙñóáõÛÃ`
Ñ»ï¨Û³É ó÷áõñ ï»Õ»ñÇ Ñ³Ù³ñ
12 Դեկտեմբեր 2017
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը (ժամը 14. 00-16.00-ը) կազմակերպում է պրակտիկ դասընթաց հետևյալ թեմաներով`
1. Առաջին և երկրորդ դասընթաց – Հոգեբանության նախապատմություն, հոգեբանական խորհրդատվություն, դերային խաղեր
2. Երրորդ դասընթաց – Հոգեվերլուծություն (Զիգմունդ Ֆրեյդ), երազների մեկնաբանություն
3. Չորրորդ դասընթաց – Անալիտիկ հոգեբանություն (Կարլ Յունգ) աշխատանք անգիտակցականի հետ
4. Հինգերորդ դասընթաց – Պրակտիկ հմտությունների ձեռքբերում, ընդհանուր աշխատանքի ամփոփում
Դասընթացը կվարի ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ` Արմինե Ադամյանը:
Հոգեբանական պրակտիկ դասընթացին կարող են մասնակցել կենտրոնի աշխատանքներին ներգրավվածները:
27 Նոյեմբեր 2017

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը 2017թ. նոյեմբերի 6-ից 11-ը «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի հետ համատեղ Երևան քաղաքում կազմակերպում է «3-5 տարեկան երեխաների հետ հոգեբանական աշխատանքների» պրակտիկ դասընթաց, որին մասնակցելու համար, բացի ուսանողներից, կարող են դիմել այն մասնագետները, ովքեր նախկինում մասնակցել են միջոցառումներին և ունեն հետագայում կենտրոնում աշխատելու ցանկություն:
Տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ-ի Հոգեբանական կենտրոն:
03 Նոյեմբեր 2017

Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) միջև համագործակցության արդյունքում նոյեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանում գործարկվել է իրավաբանական կլինիկա:
Կլինիկայի ուսանողները, փորձառու փաստաբանների վերահսկողության ներքո, Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցելու են անվճար իրավաբանական օգնություն:
Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է աշխատանքային օրերին` ժամը 14:00-18:00-ին:
02 Նոյեմբեր 2017

Արցախի պետական համալսարանը հայտարարում է
«Տարվա լավագույն ուսանող» մրցույթ` հիմք ընդունելով ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը:
Մրցույթի համար վերջնաժամկետ է սահմանված 2017թ. նոյեմբերի 10-ը:
Տեղեկությունների համար դիմել ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժին: Հաղթողը կմասնակցի մրցույթի հանրապետական փուլին:
ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժին
01 Նոյեմբեր 2017
ՍԻՐԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Արցախի պետական համալսարանը ուսանողների միջազգային օրվան ընդառաջ հայտարարում է ուսանողական մրցույթ` հետևյալ անվանակարգերով`
-գրական ստեղծագործություն `բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, պիես /հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/,
-լրագրություն /թղթակցություն, ակնարկ, տեղեկատվություն, հարցազրույց, սոցիալական տեսահոլովակ/,
- նկարչություն /բնանկար, դիմանկար/,
-լուսանկարչություն, այդ թվում`ինքնալուսանկարչություն /սելֆի/,
-լավագույն ուսանողական ծրագիր` ռազմահայրենասիրական, բնապահպանական, մշակութային և այլն: Հաղթող ճանաչված ծրագիրը կիրագործվի ԱրՊՀ աջակցությամբ:
Մրցույթի համար վերջնաժամկետ է սահմանված 2017թ. նոյեմբերի 10-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ֆակուլտետի մեթոդիստին:
ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժին
01 Նոյեմբեր 2017
Ի գիտություն ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ներգրավված անձանց
Սիրով տեղեկացնում ենք, որ դասընթացներ վարելու նպատակով ԱրՊՀ-ում են գտնվում Երևանից ժամանած հոգեբաններ, վաստակաշատ հոգեբան, «Ընդհանուր հոգեբանություն» բուհական դասագրքի հեղինակ, հ.գ.թ. Սուսաննա Փիլոսյանը և երիտասարդ, բայց արդեն ճանաչում ունեցող մասնագետ, փորձագետ հ.գ.թ. Լևոն Սարգսյանը: Հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ներգրավված անձանց հրավիրում ենք հոկտեմբերի 4-ին և 5-ին ժամը 13.30-ին մասնակցելու Լևոն Սարգսյանի վարած գործնական պարապմուքներին և 2017թ. հոկտեմբերի 5-ին ժամը 13.30-ին կայանալիք ինտերակտիվ քննարկմանը, որը կվարի վաստակաշատ գիտնական Սուսաննա Փիլոսյանը: Մասնակցելու ցանկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 097318413, կամ նամակ գրել sargsyan41371@mail.ru էլ.փոստին կամ մեր ֆեյսբուքյան էջին:
04 Հոկտեմբեր 2017