
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում հայտարարում է էսսեների մրցույթ «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի» թեմայով։
Մրցույթին կարող է մասնակցել իրավագիտության բաժնի ցանկացած ուսանող։
Էսսեին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
Այն գիտական աշխատանք է, հետազոտություն/վերլուծություն, հետևաբար պետք է պահպանվեն գիտական աշխատանքներին ներկայացվող հիմնական պահանջները։
Մրցույթը գեղարվեստական ոճ չի ենթադրում։
A4 ֆորմատի (210 X 297), 1.5 միջակայքով, 12 տառաչափով, Sylfaen տառատեսակով:
Էջերի համարակալումը` ներքևում, կենտրոնում:
Ծավալը՝ 1500 բառ։
Վերջնաժամկետ՝ 11․12․2021։
Աշխատանքներն ուղարկել vavanesyan@icrc.org էլ․ հասցեին մինչև վերջնաժամկետը։
Հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր նվերներով, որոնք հատկապես անհրաժեշտ են հեռավար ուսուցման պայմաններում ուսանողների աշխատանքը դյուրացնելու համար։
Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի մինչև 2021թ․ ավարտը։
Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև նյութերով ու գրականությամբ աջակցելու համար կարող եք գրել vavanesyan@icrc.org էլ․ հասցեին։
24 Նոյեմբեր 2021

Նոյեմբերի 20-21-ը ՀՌՀ-ում կկայանա «Բառի արվեստը: Ռուսական մշակույթի կարևոր ասպեկտները» խորագրով միջոցառում:
Միջոցառման ծրագրում.
Կլոր սեղան-քննարկում
Դասախոսություն
Վարպետաց դասեր
Միջոցառման ձևաչափը.
Առկա
Հեռավար
Միջոցառման անցկացման վայրը.
ՀՀ, ք. Երևան, փ. Հովսեփ Էմին, 123 , ՀՌՀ:
Հավելյալ տեղեկությունները՝ այստեղ:
Միջոցառման մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Մանակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScrNdP_rgwsdIkEeNjF08luRcQLyxE6_B9tVacVSHDUtL2hoA/viewform
16 Նոյեմբեր 2021

Հարգելի’ ուսանողներ, հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի պարապմունքներն ավանդական եղանակով կմեկնարկեն նոյեմբերի 1-ից եւ կտեւեն մինչեւ նոյեմբերի 13-ը։
Առաջին հերթով կկազմակերպվեն բանասիրական, բնագիտական, տնտեսագիտական, պատմության եւ իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները, իսկ 2-րդ հերթով՝ մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետինը։
Անհրաժեշտ է համալսարան ներկայանալ բժշկական դիմակով եւ պահպանել համավարակի տարածումը կանխարգելող սանիտարահիգիենիկ անհրաժեշտ կանոնները։
01 Նոյեմբեր 2021

Հարգելի′ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 18-ին ԱրՊՀ-ում տեղի կունենա օլիմպիադա «Ծրագրավորումից» (առկա և հեռավար):
Ցանկացողները գրանցվեն «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնում մինչև նոյեմբերի 16-ը:
Էլ. հասցե՝ varustamyan@rambler.ru
29 Հոկտեմբեր 2021

«ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՓՈՓՈԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ» միջազգային գիտաժողով
(ք. Երևան, 1-2 դեկտեմբերի, 2021թ.)
Հյուսիսային համալսարանը 2021թ. դեկտեմբերի 1-2-ը կազմակերպում է «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 25-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:
22 Հոկտեմբեր 2021

ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները և համալսարանից կրկնօրինակները ստանալու համար դիմում էին ներկայացրել ԱրՊՀ գրասենյակ, կարող են ներկայանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին և ստանալ դիպլոմները՝ ներկայացնելով նաև անձնագիրը:
21 Հոկտեմբեր 2021

Հարգելի՛ գործընկերներ,
2021թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կկազմակերպվի «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով:
Մանրամասների համար՝
Հայտարարություն
06 Սեպտեմբեր 2021

Հարգելի՛ ուսանողներ,
ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում 2021-2022 ուստարում բնակվելու համար դիմումներն ընդունվում են մինչև ս․ թ․ օգոստոսի 27-ը՝ ժամը 17։00-ն։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակացարանում բնակվելու համար առաջնահերթությունը կտրվի զոհված, անհայտ կորած ազատամարտիկների, պատերազմի առաջին կարգի հաշմանդամների, 44-օրյա պատերազմի արդյունքում բռնատեղահանված ընտանիքների այն ուսանող զավակներին, ովքեր սովորում են ԱրՊՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգում և բնակվում են Ստեփանակերտից զգալի հեռավորություն ունեցող բնակավայրերում։
ԱրՊՀ հանրակացարանի սենյակների տրամադրումը կմեկնարկի օգոստոսի 29-ին` ժամը 10:00-ից:
Համաձայն կանոնակարգի` հանրակացարանում բնակվելու համար ուսանողը պետք է.
-լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.
1. տեղեկանք փաստացի բնակության վայրից (բռնատեղահանվածի դեպքում՝ տեղեկանք, որտեղ նշված լինի եւ’ ներկայիս բնակության վայրը, եւ’ որտեղից է բռնատեղահանված).
2. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.
3. կարգավիճակը հաստատող տեղեկանք (այլ փաստաթղթեր)․
4. 2 լուսանկար 3x4 չափի:
5.անձնագրի (ծննդյան վկայականի) պատճենը։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, հեռախոս՝ 047 94 91 50։
24 Օգոստոս 2021

Հարգելի՛ ուսանողներ,
Օգոստոսի 23-ից մեկնարկում է ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) 2-րդ շրջանը, որը կտևի մինչև օգոստոսի 27-ը:
23 Օգոստոս 2021

Հարգելի´ դիմորդներ, համաձայն Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական
հաստատությունների առկա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության
կարգի` ընդունելության մրցույթի արդյունքներով հաշվեգրված դիմորդները պետք է մինչև
սույն թվականի օգոստոսի 6-ը ԱրՊՀ ընդունող հանձնաժողովին ներկայացնեն
հետևյալ փաստաթղթերը.
1. ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ /բնօրինակը/,
2. 6 լուսանկար /3X4 սմ չափսի/,
3. անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան
վկայական/ բնօրինակը,
4. զինվորական գրքույկ /բնօրինակը/՝ առկայության դեպքում,
5. սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք /առկայության դեպքում/,
6. միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ /առկայության դեպքում/,
7. փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ /«Արցախբանկ» ՓԲԸ-ում ԱրՊՀ հաշվեհամարին/ վճարելու վերաբերյալ անդորրագիր:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
047-95-09-47 հեռախոսահամարով:
20 Հուլիս 2021