Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողները  բացառիկ հնարավորություն ունեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը օգտվել Bentham Science Publishers ընկերության էլեկտրոնային շտեմարաններից։

➡️ https://benthamscience.com/

Bentham Science Publishers ընկերությունը խոշոր հրատարակչական կազմակերպություն է, որը հրատարակում է ավելի քան 130 ամսագիր` էլեկտրոնային և տպագիր ձևաչափերով: Ամսագրերն ընդգրկում են դեղագործության, բշժկության, բնական գիտությունների, տեխնոլոգիաների և սոցիալական գիտությունների տարբեր ոլորտներ:

Շտեմարանը ներառում է ավելի քան 800 էլեկտրոնային գրքեր, 2000-2021թթ տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ սրտանոթային հիվանդությունների, ուռուցքաբանության, կետրոնական նյարդային համակարգի, կորոնավիրուսի, մոլեկուլային դեղագիտության, բժշկական քիմիայի, այլընտրաքային էներգիայի, նանոտեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և այլ թեմաների մասին։

       Արցախի պետական համալսարանը մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ընդգրկված է անվճար օգտվողների ցանկում:        

ԱրՊՀ  ամբիոնի վարիչներին խնդրում ենք տեղեկացնել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին` օգտվելու համար այցելել հետևյալ էլեկտրոնային հասցեներով.

Eureka Select: www.eurekaselect.net