Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ռեկտորատի որոշման համաձայն պատերազմի պատճառով կորցրած դիպլոմների կրկնօրինակները համալսարանից անվճար հիմունքներով ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել մարտի 1-ը:
Մարտի 1-ից հետո ներկայացրած դիմումների դեպքում գործելու է դիպլոմների կրկնօրինակների տրման ԱրՊՀ գիտական խորհրդի հաստատած կարգը, ըստ որի՝ դիպլոմը կորցնելու դեպքում կրկնօրինակը տրվում է՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելու դեպքում:
Հավելենք, որ մինչ այժմ անվճար հիմունքներով դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար ներկայացվել է 544 դիմում, որի հիման վրա լրացվել և պատրաստ է 544 դիպլոմի կրկնօրինակ, որից 361 շրջանավարտ արդեն ստացել են կրկնօրինակները, իսկ 183-ը պիտի դեռ ստանան:
Դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար դիմում ներկայացրած շրջանավարտները կարող են ներկայանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին և ստանալ իրենց ավարտական վկայականների կրկնօրինակները՝ ներկայացնելով անձնագիրը: