Արցախի պետական համալսարան

Սիրելի՛ ուսանողներ.

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17.00-ին, տեղի կունենա առցանց հանդիպում  «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հիմնադրամի գործունեությունը եւ Առաջնորդության զարգացման ծրագիրը կներկայացվի Արցախի պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողներին։

Հանդիպման zoom հղումը

գրանցման հղումը 

Հանդիպման ընթացքում ցանկալի է ունենալ ստորեւ նշված ֆակուլտետների/ամբիոնների չորրորդ կուրսի ուսանողների մասնակցությունը՝

    • Մաթեմատիկայի ամբիոն
    • Ֆինանսահաշվային ամբիոն
    • Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն
    • Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ամբիոն
    • Կենսաբանության և քիմիայի ամբիոն
    • Աշխարհագրության ամբիոն
    • Բանասիրական ֆակուլտետ
    • Պատմության և քաղաքագիտության ամբիոն