Starkey Hearing Foundation-ը ամբողջ աշխարհում լսողության խնդիր ունեցող կարիքավոր անձանց նվիրում է լսողություն ունենալու հնարավորություն: Հիմնադրամի նպատակն է առողջապահական ծառայությունների մատչելի դարձնելը լսողության խնդիր ունեցող անձանց համար:
08 Ապրիլ 2019
Սիրելի՛ ուսանողներ, ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, ԱրՊՀ -ում տեղի կունենա հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուների հետ: Հանդիպմանը կարող են մասնակցել բակալավրիատի 4-րդ կուրսի, մագիստրատուրայում սովորող ուսանողներ և բուհի շրջանավարտներ:
08 Ապրիլ 2019
«Խաղաղության տեսլական» ծրագրի երիտասարդ փորձագետները հայտարարում են վերլուծական հոդվածների մրցույթ։ Հոդվածների հիմքում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տեսակետների վերլուծություն» հետազոտությունը պետք է լինի:
Հոդվածի կազմման չափորոշիչները․
29 Մարտ 2019
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2019-2020 թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի տեսքով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել 2019 թ.-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում (առկա համակարգում) սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2019 մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ կամ Հայփոստով ուղարկել (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):
Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:
Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա:
14 Մարտ 2019
ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ, ՀՀ Հայ-Ռուսական համալսարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության համատեղ ջանքերով յուրաքանչյուր տարի կազմակերպվում է մարզամշակութային և ինտելեկտուալ միջբուհական Ունիվերսիադա: Այս տարի Ունիվերսիադայի մեկնարկը կտրվի մարտի 19-ին: Ունիվերսիադան անց է կացվում ՀՀ և ԱՀ բուհերի միջև: Խաղերին թույլատրվում է մասնակցել 17 տարին լրացած բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին:
13 Մարտ 2019
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 16-ից 20-ը երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կողմից Ստեփանակերտում անց է կացվելու թրեյնինգ` «Առաջնորդության գիտակցում և հաջողության մոդելավորում» թեմայով, որը կվարի առաջնորդության միջազգային դպրոցի հիմնադիր և ղեկավար Ռուզաննա Աթասունցը: Հայտագրվելու համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով:
13 Մարտ 2019
ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանատը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 11-ին` ժամը 12:00-ին, համար 3 մասնաշենքի թիվ 20 լսարանում տեղի կունենա ուսանողական գիտաժողով` «Արցախյան հիմնահարց և պետականության խնդիրներ» թեմայով: Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ:
08 Մարտ 2019
ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ,
Ս.թ. մարտի 1-ին` ժամը 10:00-ին, ԱրՊՀ-ում կկազմակերպվի դասախոսություն-քննարկում՝ «Հանրային կարծիքի ուսումնասիրության կարևորությունն ու չափման մեթոդները» թեմայով։
Դասախոսություն-քննարկումը կվարի «Breavis» խորհրդատվական ընկերության հետազոտությունների բաժնի ղեկավար Հասմիկ Առաքելյանը:
Ցանկացողները կարող են դիմել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանատ:
28 Փետրվար 2019
Հարգելի՛ ուսանողներ, ԱրՊՀ-ում կկազմակերպվեն դասընթացներ` «Կառուցիր քո հաջողակ կարիերան», «Հարցազրույցին մասնակցելու ունակություններ» թեմաներով, որոնք կվարեն փորձագետներ Նանա Հովհաննիսյանը և Արտակ Ալոյանը: Դասընթացներն անվճար են: Գրանցվելու համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 0479 94 91 50 հեռախոսահամարով:
26 Փետրվար 2019
Ուրալի պետական իրավաբանական համալսարանը ս.թ. ապրիլի 26-ին հրավիրում է մասնակցելու ուսանողների և երիտասարդ գիտնականների 27-րդ Միջազգային գիտաժողովին` «Эволюция российского права» թեմայով, որը կկայանա ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում:
Միջազգային գիտաժողով` «Эволюция российского права» թեմայով
25 Փետրվար 2019