Արցախի պետական համալսարան

voluntary-workStarkey Hearing Foundation-ը ամբողջ աշխարհում լսողության խնդիր ունեցող կարիքավոր անձանց նվիրում է լսողություն ունենալու հնարավորություն: Հիմնադրամի նպատակն է առողջապահական ծառայությունների մատչելի դարձնելը լսողության խնդիր ունեցող անձանց համար:

Այդ առաքելությունն իրականացրել են ավելի քան 100 երկրներում: Հայաստանում ծրագիրն իրականացվում է 2017թ. հոկտեմբերից, և ծառայություն է մատուցվել շուրջ 1800 հիվանդների Երևանից, Շիրակից, Լոռիից և Տավուշից: Երկրորդ առաքելությունը իրականացվել է 2018թ. մայիսին Երևանում և Ծաղկաձորում, որտեղ սպասարկել են 1000 հիվանդի:

Հաջորդ առաքելությունը նախատեսվում է իրականացնել Հայաստանում`2019 թ. հունիսի 25-26-ը, Արցախում` հունիսի 29-30-ը: Հիմնադրամը նախատեսում է սպասարկել ընդհանուր առմամբ շուրջ 1800 հիվանդի:

Սակայն այս ամենը հնարավոր կլինի կյանքի կոչել կամավորների օգնությամբ:

ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ, եթե ցանկանում եք որպես կամավոր ներգրավվել այս աշխատանքներում, ապա դիմեք ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարեք 047 94 91 50 հեռախոսահամարով: Անհրաժեշտ է թվով մոտ 40 կամավորական, ցանկալի է անգլերենի իմացությունը: