Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ բարեկամներ, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու«Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարքի երկրորդ գիտաժողովին:
ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը մարտի 30-ին՝ ժամը 10:00-ին, ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի 139-րդ լսարանում կկազմակերպի օլիմպիադա մաթեմատիկայից։ Օլիմպիադային կարող են մասնակցել Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները:
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2023-2024 նոր ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
2023թ. մայիսի 11-12-ը Արցախի պետական համալսարանը կազմակերպում է տարեկան ուսանողական գիտաժողով (միջազգային մասնակցությամբ)։ Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 66 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2022-2023 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները կմեկնարկեն հունվարի 9-ից և կտևեն մինչև հունվարի 27-ը: Պարապմունքներ ավարտական խմբերում՝ 09.01.2023-13.01.2023։ Փորձուսուցում ավարտական խմբերում՝ 16.01.2023-27.01.2023։ Բանասիրական, բնագիտական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում պարապմունքները կկազմակերպվեն 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության ֆակուլտետներում` 2-րդ հերթով։ Ստուգարքները՝ 16.01.2023-27.01.2023։ Քննությունները՝ 30.01.2023-03.02.2023։ Հավելյալ հարցերի դեպքում դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։00-ին, ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքում պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից։ Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների աշակերտները: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։ Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել +37497281220  097281220 հեռ. համարներին։
Սիրելի՛ ուսանողներ,Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարանը հայտարարում է ուսանողական մրցույթներ` հետևյալ անվանակարգերում`1.Ուսանողական թերթի լավագույն թղթակցություն-անհատական,2.Լավագույն բանաստեղծություն, արձակ- անհատական,3.Լավագույն գեղանկար` «Իմ համալսարանը»-անհատական,4.Լավագույն լուսանկար`«Իմ համալսարանը»-անհատական,5.Լավագույն տեսահոլովակ` «Իմ համալսարանը»-անհատական կամ թիմային,Մրցույթին մասնակցելու համար աշխատանքները ներկայացնել ԱրՊՀ ՈւՀՏԱԿ բաժին: Արդյունքները կորոշի մասնագետներից կազմված ժյուրին։Բոլոր անվանակարգերում մրցույթները կավարտվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը:Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և Կ բաժին կամ զանգահարել 047949150: 
«Տարվա լավագույն ուսանող» մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի ուսուցման առկա համակարգի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել պահանջվող նմուշի հայտ և մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ՈւՀՏԱ և կարիերայի բաժին /վարչական մասնաշենք, 3-րդ հարկ/ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Առաջադիմության թերթիկ /դեկանատ/. Բնութագիր՝ դեկանի և ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ստորագրությամբ` հասարակական ակտիվության նկարագրությամբ. Տպագրված հոդվածների ցանկ` գիտքարտուղարի ստորագրությամբ. Տպագրված հոդվածների պատճենները. Գիտաժողովների, այդ թվում` միջազգային, զեկուցումների պատճենները. Հավաստագրեր, դիպլոմներ, տեղեկանքներ՝ ըստ հայեցողության: Մրցույթի առաջին՝ ներբուհական փուլի հաղթող ուսանողը մասնակցելու է հանրապետական փուլին: Հարցերի դեպքում զանգահարել 047 94-91-50 հեռախոսահամարով:
Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը դեկտեմբերի 1-ին կկազմակերպի ուսանողական օլիմպիադա «Ծրագրավորումից»՝ առկա և հեռավար եղանակով, որին կարող են մասնակցել տարբեր բուհերից ուսանողներ: Ցանկացողները պետք է նախապես գրանցվեն ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնում: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել Հեռ.՝ 097 27 07 02 հեռախոսահամարով:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21