Արցախի պետական համալսարան
Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2022-2023 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի
/ձմեռային/ պարապմունքները կմեկնարկեն հունվարի 9-ից և կտևեն մինչև հունվարի 27-ը:
Պարապմունքներ ավարտական խմբերում՝ 09.01.2023-13.01.2023։
Փորձուսուցում ավարտական խմբերում՝ 16.01.2023-27.01.2023։
Բանասիրական, բնագիտական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում պարապմունքները կկազմակերպվեն 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության ֆակուլտետներում` 2-րդ հերթով։
Ստուգարքները՝ 16.01.2023-27.01.2023։
Քննությունները՝ 30.01.2023-03.02.2023։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ։