Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։00-ին, ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքում պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից։
Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների աշակերտները:
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։
Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել
+37497281220
 097281220
հեռ. համարներին։