Արցախի պետական համալսարան
«Տարվա լավագույն ուսանող» մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի ուսուցման առկա համակարգի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել պահանջվող նմուշի հայտ և մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ՈւՀՏԱ և կարիերայի բաժին /վարչական մասնաշենք, 3-րդ հարկ/ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Առաջադիմության թերթիկ /դեկանատ/.
Բնութագիր՝ դեկանի և ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ստորագրությամբ` հասարակական ակտիվության նկարագրությամբ.
Տպագրված հոդվածների ցանկ` գիտքարտուղարի ստորագրությամբ.
Տպագրված հոդվածների պատճենները.
Գիտաժողովների, այդ թվում` միջազգային, զեկուցումների պատճենները.
Հավաստագրեր, դիպլոմներ, տեղեկանքներ՝ ըստ հայեցողության:
Մրցույթի առաջին՝ ներբուհական փուլի հաղթող ուսանողը մասնակցելու է հանրապետական փուլին:
Հարցերի դեպքում զանգահարել
047 94-91-50 հեռախոսահամարով: