
Հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱրՊՀ գիտխորհրդի կայացրած որոշումը՝ 2020-2021 ուստարում ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները վերադարձնելու մասին և Արցախի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշումը՝ 2020-2021 ուսումնական տարվա ԱրՊՀ բոլոր ուսանողների ուսման վարձավճարները պետության կողմից փոխհատուցելու մասին՝ ուսանողների կողմից նշյալ ժամանակահատվածի համար մուծած վարձավճարների վերադարձման գործընթացը կմեկնարկի ապրիլի 26-ից:
Այն ուսանողները, ովքեր վարձավճար էին մուծել 2020-2021 ուստարում հանրակացարանում բնակվելու կամ ուսման համար, կարող են ապրիլի 26-ից հետ ստանալ մուծած գումարները:
Ուսանողական քարտեր ունեցող ուսանողների հաշվեհամարներին հաշվապահությունը կփոխանցի համապատասխան գումարը: Այն ուսանողները, ովքեր չունեն ուսանողական քարտի հաշվեհամար, կարող են աշխատանքային ժամերին դիմել հաշվապահություն՝ ներկայացնելով անձնագիր, կամ այլ հաշվեհամար/ ոչ ուսանողական/ ունենալու դեպքում՝ նաև հաշվեհամարը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 047 95 12 57 հեռախոսահամարով:
23 Ապրիլ 2021

Հարգելի՛ գործընկերներ
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է «Լեզու և խոսք» էլեկտրոնային բազմալեզու հանդեսի հրապարակումը:
Բազմալեզու հանդեսի նպատակը հայերենին և այլ լեզուների առնչվող, նոր հարցադրումներով համալրված և նորովի լուսաբանվող լեզվաբանական գիտական հոդվածներ ներկայացնելն է։
Խմբագրական խորհուրդը հոդվածներն ընդունում է մինչև ս.թ. հունիսի 30-ը:
Հանդեսը բազմալեզվյան է (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
«Լեզու և խոսք» հանդեսը հրապարակվելու է տարին երկու անգամ:
13 Ապրիլ 2021

2020-2021 ուստարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույց
12 Ապրիլ 2021

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 2021 թ. հունիսի 24-ից 25-ը Երևանում կազմակերպում է «Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով հայերենագիտական գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցելու հայտերը, զեկուցումների հիմնադրույթներն ուղարկելու վերջին ժամկետը 2021թ. հունիսի 1-ն է:
23 Մարտ 2021

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ 2021թ. սեպտեմբերի 24-25-ին հրավիրում է Երևանում մասնակցելու ականավոր հնագետ Հարություն Արտաշեսի Մարտիրոսյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գիտությունը սկսվում է նախնադարում» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին (մասնակցության ձևը՝ առկա կամ հեռակա):
23 Մարտ 2021

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ՇՊՀ) հրավիրում է մասնակցելու «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում (http://shsu.am/2021%d5%a9-2/ ):
23 Մարտ 2021

Այս տարի արդեն 7-րդ անգամ կազմակերպվում է Startup Boost Week միջոցառումը` համալսարանական ուսանողների շրջանում ձեռնարկատիրական մտածողության զարգացմանը միտված։ Միջոցառումը նպատակ ունի ծանոթացնել ուսանողներին տեխնոլոգիական և ձեռներեցության հիմունքներին՝ հնարավորություն տալով նրանց կազմել թիմեր և աշխատել սեփական գաղափարների վրա՝ ունենալով պրոֆեսիոնալ մենթորների աջակցությունը։
22 Մարտ 2021

2021թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
22 Մարտ 2021

Հարգելի´ հայրենակիցներ, Արցախի պետական համալսարանի Իրավաբանական կլինիկան վերսկսել է իր աշխատանքները:
Կլինիկայում ընդգրկված ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողներն ու փորձառու մասնագետները Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցում են անվճար իրավաբանական օգնություն:
16 Մարտ 2021

ԱրՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով նախանշված խնդիրների շրջանակներում մաթեմատիկայի ամբիոնի կողմից կկազմակերպվեն նախապատրաստական դասընթացներ ավագ դպրոցականների համար: Դասընթացները կկազմակերպվեն յուրաքանչյուր երկուշաբթի` ժամը 14:00-15:00-ն, ըստ հետևյալ բաժինների.
03 Մարտ 2021