Արցախի պետական համալսարան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարում է «Ռոբոտները և ՄՄԻ-ն»թեմայով էսսեների մրցույթ միջազգային մարդասիրական իրավունքով հետաքրքրված անձանց և հետազոտողների համար։

Տարեցտարի զինատեսակներն ավելի են կատարելագործվում, իսկ պատերազմ վարելու մեթոդները՝ ավելի բազմահնար դառնում։ Տասնամյակներ շարունակ պետություններն ու փորձագետները բանավիճում են զինտեխնիկայի շեշտակի զարգացմամբ ու զինված հակամարտությունների ժամանակ տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված մարտահրավերների շուրջ, և թե ինչպես կարող են Ժնևի կոնվենցիաները և դրանց լրացուցիչ արձանագրություններն արձագանքել այդ մարտահրավերներին։

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և ՄՄԻ նորմերի ամրապնդման ուղղությամբ հետագա ջանքերի անհրաժեշությունը՝ ԿԽՄԿ-ն հրավիրում է ակադեմիական համայնքին՝ ուսանողներին ու դասախոսներին մասնակցելու «Ռոբոտները և ՄՄԻ-ն» թեմայով էսսեների մրցույթին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել աշխատանքները կազմկոմիտեի էլ.հասցեին՝  icrc.competition@gmail.com, մինչև ս.թ. հունիսի 30-ը (ներառյալ)։

Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել լեզվական բաժինը և մասնակցի անունը և ազգանունը (օրինակ՝ հայերեն, Պողոսյան Պողոս)։

Փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի.

  • 1 դիմում (հավելված 1, տես հղման մեջ),
  • 1 էսսեի ֆայլ՝ կազմված սույն կանոնակարգի պահանջներին համապատասխան։

Մրցույթի արդյունքները ամփոփվելու են ս.թ. սեպտեմբերի 1-ին։ Նախատեսվում է հաղթողների պարգևատրում տարբեր լեզվական բաժիններում և անվանակարգերում։

Լավագույն աշխատանքները որոշելիս առաջնահերթ հաշվի են առնվելու գաղափարների օրիգինալությունը, միջազգային մարդասիրական իրավունքի իմացությունը և փաստարկման կարողությունը։

ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում պատրաստ է ուսանողներին ցուցաբերել մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեթոդոլոգիական աջակցություն։ Մանրամասների համար կարող եք կապվել ԿԽՄԿ առաքելության հետ՝ հեռ (097)244142 ։

Մրցույթի կանոնակարգը՝  այստեղ: