
ԱրՊՀ հեռակա համակարգ ընդունված առաջին կուրսեցիների համար հոկտեմբերի 31-ից կսկսվեն մեկնարկային պարապմունքները:
Դասընթացները կազմակերպվելու են երկու շաբաթ և տևելու են մինչև նոյեմբերի 11-ը:
Պարապմունքները կկազմակերպվեն երկհերթ եղանակով. բանասիրական, պատմության և իրավագիտության ֆակուլտետները՝ առաջին հերթով, իսկ բնագիտական, տնտեսագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետները՝ երկրորդ հերթով:
Հեռակա համակարգի առաջին կիսամյակի հիմնական դասընթացները մեկնարկելու են հունվարի 9-ից՝ շարունակվելով մինչև
հունվարի 27-ը:
25 Հոկտեմբեր 2022

Արցախի պետական համալսարանը հոկտեմբերի 3-ից 15-ը նախաձեռնում է հանդիպումներ ԱՀ և ՀՀ պետական և քաղաքական գործիչների հետ՝ «Արցախ. նոր մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» խորագրով: Համապատասխան գործիչներին խնդրում ենք դիմել ԱրՊՀ՝ զանգահարելով
+37447 94-04-91
+37447 97-12-14
հեռախոսահամարներին կամ գրել
rector@asu.am էլեկտրոնային հասցեին:
30 Սեպտեմբեր 2022

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը, «Էրուդիցիա» և « էմպաթիա» հոգեբանական կենտրոնները, Ինտեգրատիվ հոգեթերապիայի միությունը` (IPP, Society for Integrative Psychotherapy, SIP), ձգտելով համախմբել հետազոտողներին և մասնագետներին՝ կիսելու իրենց փորձը հոգեթերապիայի տարբեր դպրոցների սկզբունքների ինտեգրման վերաբերյալ, 2022թ. սեպտեմբերի 26-ին ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համատեղ կազմակերպում են հանդիպում-քննարկում` նպատակ ունենալով օգնելու ուսանողներին և մասնագետներին՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները, ձևավորելու համագործակցային հարթակ:
23 Սեպտեմբեր 2022

Գորիսի պետական համալսարանը 2022 թվականի հոկտեմբերի 27-28-ը կազմակերպում է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական 2-րդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների գիտնականները, մասնագետները, ասպիրանտներն ու հայցորդները:
06 Սեպտեմբեր 2022

«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Արցախի պետական համալսարանի և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ, հայտարարում է հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մրցույթը նախատեսված է Արցախի պետական համալսարանի ուսանողների համար։ Խրախուսվում է ուսանողների լայն մասնակցությունը՝ անկախ մասնագիտությունից և գիտական աստիճանից։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ միևնույն ժամանակ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։
Հետազոտական աշխատանքները պետք է առնչվեն, առանց սահմանափակվելու, հետևալ թեմաներից որևէ մեկին.
05 Սեպտեմբեր 2022

Հարգելի՛ ուսանողներ,
ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում 2022-2023 ուստարում բնակվելու համար դիմումներն ընդունվում են մինչև ս․ թ․ օգոստոսի 26-ը՝ ժամը 17։00-ն։
ԱրՊՀ հանրակացարանի սենյակների տրամադրումը կմեկնարկի օգոստոսի 30-ին` ժամը 10:00-ից:
Համաձայն կանոնակարգի` հանրակացարանում բնակվելու համար ուսանողը պետք է.
-լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.
տեղեկանք փաստացի բնակության վայրից (բռնատեղահանվածի դեպքում՝ տեղեկանք, որտեղ նշված լինի և’ ներկայիս բնակության վայրը, և’ որտեղից է բռնատեղահանված).
տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.
կարգավիճակը հաստատող տեղեկանք (այլ փաստաթղթեր)․
2 լուսանկար 3x4 չափի:
5.անձնագրի (ծննդյան վկայականի) պատճենը։
Հանրակացարանում բնակվելու ամսական վարձավճարի չափը՝ 9 000 ՀՀ դրամ:
Վճարման եղանակը՝ 5-ամսյա կամ 10-ամսյա կտրվածքով:
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, հեռախոս՝ 047 94 91 50։
05 Օգոստոս 2022

Հարգելի դիմորդներ, համաձայն Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կարգի՝ ընդունելության մրցույթի արդյունքներով հաշվեգրված դիմորդները պետք է մինչև ս.թ. օգոստոսի 5-ը ԱրՊՀ ընդունող հանձնաժողովին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
19 Հուլիս 2022

Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 12-ը կազմակերպում է 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության փաստաթղթերի ընդունումը հետևյալ կրթական ծրագրերի գծով.
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
Պատմություն
Հայոց լեզու և գրականություն
Ռուսաց լեզու և գրականություն
Կենսաբանություն և քիմիա
Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/
Իրավագիտություն
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Դիմորդները պարտավոր են ներկայացնել
05 Հուլիս 2022

Արցախի պետական համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի առկա ուսուցման համակարգի 2022 -2023 ուստարվա ընդունելություն:
Ասպիրանտուրայի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 20-ը:
Քննությունները կկազմակերպվեն ս.թ. սեպտեմբեր ամսում:
22 Հունիս 2022

Սույն թվականի մայիսի 17-ին հայտարարվել էր Արցախի պետական համալսարանի բնագիտական, տնտեսագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթ, որի համար թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել ս.թ. հունիսի 16-ը:
Ըստ ԱրՊՀ գիտքարտուղար Գայանե Մարգարյանի տեղեկատվության՝ բնագիտական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար ներկայացվել է մեկ հայտ՝ ք.գ.թ., դոցենտ Արթուր Ավետիսյանի կողմից, տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ մեկ հայտ՝ տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի կողմից, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ներկայացվել է երկու հայտ՝ պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանի և պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի կողմից:
Փաստաթղթերն ընթացքավորվել են գործող կարգի պահանջներին համապատասխան:
20 Հունիս 2022