Գորիսի պետական համալսարանը 2022 թվականի հոկտեմբերի 27-28-ը կազմակերպում է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական 2-րդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների գիտնականները, մասնագետները, ասպիրանտներն ու հայցորդները:
Գիտաժողովի ոլորտներն են՝
- պատմություն, մշակութաբանություն,
- բանասիրություն
- հնագիտություն, ազգագրություն,
- մանկավարժական գիտություններ,
- բնական գիտություններ,
- իրավագիտություն,
- փիլիսոփայություն,
- քաղաքագիտություն,
- տնտեսագիտություն,
- սոցիոլոգիա,
- հոգեբանություն և այլն:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:
Գիտաժողովը կանցկացվի համակցված ձևաչափով (առկա և հեռավար մասնակցությամբ):
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է conferencegsu55@gmail.com էլ.հասցեին ուղարկել`
- Մասնակցության հայտը (ձևը կցվում է)` մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը,
- Զեկուցման հիմնադրույթները` մինչև ս.թ հոկտեմբերի 5-ը: (Զեկուցման հիմնադրույթները պետք է արտահայտեն հետազոտության համառոտ բնութագիրը, առաջադրված խնդիրը, թեմայի արդիականությունը, մեթոդաբանությունը, գիտական նորույթը: Տեքստը ներկայացնել word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, առավելագույնը 300 բառ: Ձևավորել նշված հաջորդականությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, գիտական աստիճան, կոչում/առկայության դեպքում/, զեկուցման վերնագիր, հիմնաբառեր (մինչև 10):
- Գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (գիտական աստիճան չունեցողների համար):
Կազմկոմիտեի կողմից ընտրված զեկուցումների մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 10-ը։
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝ 2022 թ. նոյեմբերի 30:
- Գիտաժողովից հետո գիտական չափանիշները բավարարող հոդվածները կտպագրվեն առանձին ժողովածուով:
- Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:
- Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, տ. գ. թ., դոցենտ Տիգրան Վանդունց:
Տեղեկությունների համար դիմել գիտաժողովի աշխատանքների համակարգող, Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանին (e-mail: tmarutyan@mail.ru, հեռ.՝ 093-003-103, 091-553-103):
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
- Գիտաժողովի մասնակցության հայտ