Արցախի պետական համալսարան

«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Արցախի պետական համալսարանի և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ, հայտարարում է հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մրցույթը նախատեսված է Արցախի պետական համալսարանի ուսանողների համար։ Խրախուսվում է ուսանողների լայն մասնակցությունը՝ անկախ մասնագիտությունից և գիտական աստիճանից։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ միևնույն ժամանակ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։

Հետազոտական աշխատանքները պետք է առնչվեն, առանց սահմանափակվելու, հետևալ թեմաներից որևէ մեկին.

  • Արցախի հարցի իրավական լուծում,
  • Անվտանգ Արցախի տեսլականը,
  • Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում,
  • Մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու լուծումները Արցախում,
  • Կոռուպցիայի հիմնախնդիրներն ու լուծումները Արցախում։

Ավարտուն աշխատությունը պետք է լինի մինչև 25 էջ՝ հնարավորինս օբյեկտիվ, համակողմանի, վերլուծական, զանազան աղբյուրների ընդգրկմամբ,

Մրցույթի ընթացակարգերի մասին

Մրցույթի հաղթող 5 ուսանողները կստանան կրթաթոշակ՝ 100 000 դրամի չափով։ Նախատեսված է նաև դրամական փոխհատուցում հետազոտական աշխատանքի ղեկավարի/դասախոսի/ համար՝ 50 000 դրամի չափով։

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30։

Աշխատանքներն իրականացնելու ժամկետը՝ 4 ամիս։

Դիմող ուսանողների ՄՈԳ-ը պետք է լինի 15 -ից բարձր։

Կրթաթոշակին դիմելու համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին:

Հեռախոս՝ 047 94 91 50: