Սույն թվականի մայիսի 17-ին հայտարարվել էր Արցախի պետական համալսարանի բնագիտական, տնտեսագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթ, որի համար թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել ս.թ. հունիսի 16-ը:
Ըստ ԱրՊՀ գիտքարտուղար Գայանե Մարգարյանի տեղեկատվության՝ բնագիտական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար ներկայացվել է մեկ հայտ՝ ք.գ.թ., դոցենտ Արթուր Ավետիսյանի կողմից, տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ մեկ հայտ՝ տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի կողմից, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ներկայացվել է երկու հայտ՝ պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանի և պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի կողմից:
Փաստաթղթերն ընթացքավորվել են գործող կարգի պահանջներին համապատասխան: