Արցախի պետական համալսարան
Արցախի  պետական  համալսարանը  հայտարարում  է   ասպիրանտուրայի   առկա  ուսուցման համակարգի  2022 -2023 ուստարվա ընդունելություն: Ասպիրանտուրայի  փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. օգոստոսի  10-ից մինչև օգոստոսի 20-ը:            Քննությունները կկազմակերպվեն  ս.թ. սեպտեմբեր ամսում:    
Սույն թվականի մայիսի 17-ին հայտարարվել էր Արցախի պետական համալսարանի բնագիտական, տնտեսագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետների դեկանների  թափուր պաշտոնների տեղակալման մրցույթ, որի համար թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել ս.թ. հունիսի 16-ը: Ըստ  ԱրՊՀ գիտքարտուղար Գայանե Մարգարյանի տեղեկատվության՝ բնագիտական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար ներկայացվել է մեկ հայտ՝ ք.գ.թ., դոցենտ Արթուր Ավետիսյանի կողմից, տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ մեկ հայտ՝  տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի կողմից, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ներկայացվել է երկու հայտ՝ պ.գ.թ., դոցենտ  Արմինե Խաչատրյանի և պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի կողմից: Փաստաթղթերն ընթացքավորվել են գործող կարգի պահանջներին համապատասխան:                                                                                                             
Սիրելի’ ուսանողներ, ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ընդունում է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) եռօրյա ամառային դպրոցի մասնակցության հայտեր։  
Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Փաստաթղթերն ընդունվում են.  ուսուցման անվճար  համակարգի համար` ս.թ. հունիսի 10-ից  մինչև հունիսի 30-ը , իսկ  ուսուցման վճարովի համակարգի  համար՝ ս.թ. օգոստոսի 1-ից  մինչև օգոստոսի 13-ը: Քննությունները կկազմակերպվեն ս.թ. օգոստոսի 16-ին: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածի (միջուկի) պատճենները, 3 լուսանկար (3×4) չափսի, անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենները, ինքնակենսագրություն, հրատարակված գիտական աշխատությունների ցանկը (դրանց առկայության դեպքում), զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում), փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից` վճարված գումարը վերադարձման ենթակա չէ: Արագակար Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել  0479 5 01 67 հեռախոսահամարին:
ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ, Արցախի պետական համալսարանը Պատարա գյուղի մերձակայքի իր տարածքում կազմակերպում է ուսանողական միջազգային վրանային 10-օրյա ճամբար՝ օգոստոսի 1-10-ը։ Ճամբարի ընթացքում բնության գրկում կապահովվի ուսանողների ակտիվ ժամանցը, ուսանողների միջև կամրապնդվի միջբուհական, մասնագիտական կապը՝ մտքերի փոխանակում, նոր գաղափարների շուրջ քննարկումներ և միասնական ծրագրերի մշակում, իրականացում։ Ծրագրի իրականացման անհրաժեշտություններից է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը՝ այն դարձնելով ազգային գաղափարախոսության առանցք։
ԱրՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերի, մագիստրատուրայի 2021-2022 ուստարվա հարգելի՛ շրջանավարտներ, Ձեզ ենք ներկայացնում դիպլոմների հանձնման արարողության ժամանակացույցը՝ ըստ ֆակուլտետների
Սիրելի’ ուսանողներ, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը հայտարարում է գրական-ստեղծագործական մրցույթ Արցախում բնակվող երիտասարդների համար, որի արդյունքները կամփոփվեն ս.թ. հունիսի 26-ից հուլիսի 2-ը Արցախում կայանալիք գրական-մշակութային օրերի ընթացքում։ Կսահմանվեն տարբեր անվանակարգեր պոեզիայի և արձակի ժանրերում։
  «ԳԻՏՈւԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈւԹՅԱՆ  ԴԵՐԸ  ՊԵՏՈւԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈւՄ»                               ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ                        (ք.Ստեփանակերտ, 29 հոկտեմբերի 2022թ.)         Մեսրոպ Մաշտոց Համալսարանը  2022 թ. հոկտեմբերի 29-ին  կազմակերպում է «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողով՝  նվիրված բուհի   25-ամյակին:       Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:  
Արցախի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար /17.05.2022թ./
Համաձայն 2021-2022 ուստարվա ուսումնական օրացույցի՝ հեռակա ուսուցման համակարգի 2-րդ (ամառային) կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն մայիսի 23-ից և կտևեն մինչև հունիսի 17-ը, պարապմունքներին զուգահեռ կկազմակերպվի նաև ստուգարքների հանձնման գործընթացը: Պարապմունքներն անց են կացվելու երկհերթ եղանակով: Բանասիրական, բնագիտական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում պարապմունքները կկազմակերպվեն առաջին հերթով, իսկ տնտեսագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում՝ երկրորդ հերթով: Քննաշրջանի կազմակերպման ժամանակացույցը՝ ստորև. Ամառային  կիսամյակ Ուսումնառության սկիզբը 23.05. 2022 Ստուգարքների հանձնում 30.05. 2022-10.06. 2022 Ուսումնառության ավարտ 17.06.2022 Քննաշրջան  13.06. 2022-17.06. 2022 I լուծարք 20.06. 2022-24.06. 2022 II լուծարք 22.08. 2022- 26.08. 2022  
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21