Հարգելի’ համալսարանականներ,
ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում կկայանա ակցիա՝ Ադրբեջանական ագրեսիայի դեմ, որը 2022 թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ արգելափակելով Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։
Հորդորում ենք ներկայանալ և յուրաքանչյուրդ Ձեր ձայնը բարձրացնել հանուն մեր իրավունքների և ի պաշտպանություն Արցախի հայկականության պահպանման։