
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ, համաձայն ԱՀ Կառավարության 2009 թ. հունիսի 9-ի N364-Ն որոշման, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ԱրՊՀ -ում սովորող ԱՀ շրջանների ուսանողներին ճանապարհածախսի նպատակով դրամական փոխհատուցում տալու (5500 դրամ գումարի չափով) համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկանքները ներկայացնել մինչև փետրվարի 21-ը (ներառյալ):
Հավելյալ հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
+374 47 940443-118
01 Փետրվար 2022

ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ռեկտորատի որոշման համաձայն պատերազմի պատճառով կորցրած դիպլոմների կրկնօրինակները համալսարանից անվճար հիմունքներով ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել մարտի 1-ը:
Մարտի 1-ից հետո ներկայացրած դիմումների դեպքում գործելու է դիպլոմների կրկնօրինակների տրման ԱրՊՀ գիտական խորհրդի հաստատած կարգը, ըստ որի՝ դիպլոմը կորցնելու դեպքում կրկնօրինակը տրվում է՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելու դեպքում:
Հավելենք, որ մինչ այժմ անվճար հիմունքներով դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար ներկայացվել է 544 դիմում, որի հիման վրա լրացվել և պատրաստ է 544 դիպլոմի կրկնօրինակ, որից 361 շրջանավարտ արդեն ստացել են կրկնօրինակները, իսկ 183-ը պիտի դեռ ստանան:
Դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար դիմում ներկայացրած շրջանավարտները կարող են ներկայանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին և ստանալ իրենց ավարտական վկայականների կրկնօրինակները՝ ներկայացնելով անձնագիրը:
27 Հունվար 2022

ԱրՊՀ վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք, որ ԱրՊՀ ռեկտորատի որոշմամբ ուսման վճարների մասնակի փոխհատուցման (զեղչի) համար անհրաժեշտ տեղեկանքների ու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հունվարի 28-ը (ներառյալ):
Հավելյալ տեղեկությունների համար դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ:
26 Հունվար 2022

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Աշխարհագրության» ամբիոնը կազմակերպում է անվճար պարապմունքներ` աշխարհագրություն առարկայի 2022-2023 ուս. տարվա դիմորդների ընդունելության համար: Ամբիոնը տրամադրում է իր ձեռքի տակ ունեցած շտեմարանները և անհրաժեշտ գրականությունը` միասնական քննությունները հաղթահարելու համար:Ցանկացողները կարող են դիմել «Աշխարհագրության» ամբիոն:Հեռախոս՝ 093 28 04 34:
20 Հունվար 2022

Հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից: Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն համալսարանի կողմից:
Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
097 28 12 20
094 66 23 35
13 Հունվար 2022

Սիրելի’ ուսանողներ, համաձայն ԱրՊՀ գիտխորհրդի կողմից հաստատված 2021-2022 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի
(ձմեռային) պարապմունքները կմեկնարկեն հունվարի 10-ից և կտևեն երեք շաբաթ, իսկ 4-րդ շաբաթը կլինի քննաշրջան, որի ընթացքում կկազմակերպվեն ստուգումները։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ։
08 Հունվար 2022

Սիրելի՛ ուսանողներ.
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17.00-ին, տեղի կունենա առցանց հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հիմնադրամի գործունեությունը եւ Առաջնորդության զարգացման ծրագիրը կներկայացվի Արցախի պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողներին։
Հանդիպման zoom հղումը
գրանցման հղումը
Հանդիպման ընթացքում ցանկալի է ունենալ ստորեւ նշված ֆակուլտետների/ամբիոնների չորրորդ կուրսի ուսանողների մասնակցությունը՝
Մաթեմատիկայի ամբիոն
Ֆինանսահաշվային ամբիոն
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն
Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ամբիոն
Կենսաբանության և քիմիայի ամբիոն
Աշխարհագրության ամբիոն
Բանասիրական ֆակուլտետ
Պատմության և քաղաքագիտության ամբիոն
14 Դեկտեմբեր 2021

Արցախի պետական համալսարանի հարգելի՛ անձնակազմ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեկնարկվում են «Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ վաճառքների (IT Sales)» online դասընթացների ՎԵՐՋԻՆ խմբերը: Դասընթացները իրականացվում են «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից և հնարավորություն են տալիս սովորելու մինչև 80% ֆինանսավորմամբ:
Տվյալագիտության դասընթաց՝ https://bit.ly/31zCaF3 ՏՏ վաճառքների դասընթաց՝ https://bit.ly/3dkV2tU
Ստորև ներկայացնում ենք նաև դասընթացների հայտարարությունը: Նշենք, որ գրանցումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է:
Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (095) 574778 հեռախոսահամարին։
ՎԵՐՋԻՆ հնարավորությունը սովորելու մինչև 80% համաֆինանսավորմամբ
Առցանց (online) դասընթացներ, որոնց ընթացքում ձեռք կբերես այնպիսի հմտություններ, կծանոթանաս այնպիսի գործիքների, որոնք կկիրառես և կհեշտացնես քո աշխատանքը ցանկացած ոլորտում:
Դասընթացների մանրամասներն այստեղ`
Տվյալագիտություն/ Data science, Analytics - https://edu.hti.am/trainings/datascience-analytics
ՏՏ վաճառքներ/ IT Sales - https://edu.hti.am/trainings/it-sales
*Դասընթացներն իրականացվում են ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից։
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ դեկտեմբերի 12
Դիմի՛ր և տարածի՛ր ընկերներիդ շրջանում
Հարցերի դեպքում զանգահարի՛ր +374 95 57 47 78 հեռախոսահամարին։
09 Դեկտեմբեր 2021

Արցախի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը օգտվել Bentham Science Publishers ընկերության էլեկտրոնային շտեմարաններից։
➡️ https://benthamscience.com/
Bentham Science Publishers ընկերությունը խոշոր հրատարակչական կազմակերպություն է, որը հրատարակում է ավելի քան 130 ամսագիր` էլեկտրոնային և տպագիր ձևաչափերով: Ամսագրերն ընդգրկում են դեղագործության, բշժկության, բնական գիտությունների, տեխնոլոգիաների և սոցիալական գիտությունների տարբեր ոլորտներ:
Շտեմարանը ներառում է ավելի քան 800 էլեկտրոնային գրքեր, 2000-2021թթ․ տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ սրտանոթային հիվանդությունների, ուռուցքաբանության, կետրոնական նյարդային համակարգի, կորոնավիրուսի, մոլեկուլային դեղագիտության, բժշկական քիմիայի, այլընտրաքային էներգիայի, նանոտեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և այլ թեմաների մասին։
Արցախի պետական համալսարանը մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ընդգրկված է անվճար օգտվողների ցանկում:
ԱրՊՀ ամբիոնի վարիչներին խնդրում ենք տեղեկացնել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին` օգտվելու համար այցելել հետևյալ էլեկտրոնային հասցեներով.
Eureka Select: www.eurekaselect.net
For journals: www.eurekaselect.net/bypublication
For eBooks: www.eurekaselect.net/bybook
06 Դեկտեմբեր 2021

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար
26.11.2021թ.
N
Ֆակուլտետ
ամբիոն
դոցենտ
1.
Բանասիրական
Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի
Ժ.02.01-Հայոց լեզու /2 տեղ/
Ռուսաց լեզվի և գրականության
Ժ.01.03- Ռուս գրականություն /1 տեղ/
2.
Մանկավարժության և սպորտի
Մանկավարժության և հոգեբանության
ԺԳ.00.01-Մանկավարժության տեսություն և պատմություն /1տեղ/
3.
Բնագիտական
Կենսաբանության և քիմիայի
Բ.00.03-Օրգանական քիմիա /1տեղ/
Մաթեմատիկայի և ֆիզիկայի
Ա.01.04-Երկրաչափություն և տոպոլոգիա /1տեղ/
Աշխարհագրության
ԻԴ.03.01-Աշխարհագրություն /1տեղ/
4
Տնտեսագիտության
Տնտեսագիտության տեսության և կառավարման
Ը.00.02- Տնտեսություն, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում /2 տեղ/
Փաստաթղթերն ընդունվում են ԱրՊՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի կողմից հաստատված 2013թ. դեկտեմբերի 25-ի 13Լ որոշման համաձայն
Դոցենտների թափուր տեղերի համար հայտերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 26-ը
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտքարտուղարին /097290525, 077790525/ կամ կադրերի բաժնի վարիչին /097246134/
26 Նոյեմբեր 2021