Արցախի պետական համալսարան
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 14:30-ին, համար 26 լսարանում կկազմակերպի ուսումնամեթոդական սեմինար «Վիճակագրական օրինաչափությունները ֆիզիկայում» թեմայով: Սեմինարը կվարի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆ.մ.գ.թ., պրոֆեսոր Կարեն Սարգսի Արամյանը:
Սեմինարին կարող են մասնակցել բուհերի ուսանողներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և թեմայով հետքրքրվածներ: