Արցախի պետական համալսարան

Սիրելի՛ ուսանողներ,

2021-2022  ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի պարապմունքները կմեկնարկեն փետրվարի 7-ից՝ երկհերթ եղանակով: Առաջին հերթով կկազմակերպվեն բանասիրական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների, իսկ երկրորդ հերթով՝ տնտեսագիտության, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները: Հավելյալ հարցերի դեպքում դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ: