Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի»  ամբիոնը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 9.00-ին,  ԱրՊՀ-ում տեղի  կունենա  ուսանողական օլիմպիադա  «Ծրագրավորումից», որին կարող են մասնակցել ուսանողներ տարբեր բուհերից: Օլիմպիադային կարող են մասնակցել նաև առցանց եղանակով: Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները կպարգևատրվեն:

Ցանկացողները կարող են գրանցվել  «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնում  մինչև մարտի 7-ը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`

097 27 07 02