Արցախի պետական համալսարան
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կկազմակերպի օլիմպիադաներ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, որոնց կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները:
✅Ֆիզիկայից օլիմպիադան տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ին:
✅Մաթեմատիկայից օլիմպիադան տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 10.00-ին:
Օլիմպիադայում մրցանակային տեղերի արժանացած աշակերտները կպարգևատրվեն համալսարանի կողմից:
Հավելյալ հարցերի համար աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով.
☎097 23 83 10