Արցախի պետական համալսարան

2022թ. մայիսի 12-ից 13-ը Արցախի պետական համալսարանը կկազմակերպի տարեկան ուսանողական գիտաժողով: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովն անց է կացվելու գիտական հետևյալ ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական գիտություններ՝

  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
  • Ֆիզիկատեխնիկական գիտություններ
  • Կենսաբանական և քիմիական գիտություններ
  • Աշխարհագրություն

Սոցիալ-հումանիտար գիտություններ՝

  • Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
  • Տնտեսական գիտություններ
  • Իրավաբանական գիտություններ
  • Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
  • Հոգեբանություն
  • Արևելագիտություն
  • Մանկավարժություն

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով artsakh.asu.sss@gmail.com  և printery.asu.@mail.ru էլ. հասցեներին ուղարկել.

  1. Գիտաժողովի մասնակցության հայտը /ձևը կցվում է/՝ մինչև ս.թ. մարտի 30-ը
  2. Հոդվածի տեքստը՝ մինչև ս.թ. ապրիլի 30-ը:

Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռակա ձևով: Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով: Գիտաժողովի բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել artsakh.asu.sss@gmail.com  հասցեին, կամ զանգահարել + 374 97 57 10 27 (Տաթևիկ Ղահրամանյան) հեռախոսահամարին:

 

Մասնակցելու պահանջները 

  • Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
  • Հոդվածը պետք է ներառի երեք լեզուներով գրված ամփոփագիր /50-60 բառ/ և բանալի բառեր /մինչև 10 բառ/:
  • Հոդվածի հետ ներկայացվում է արձանագրություն, քաղվածք այն ամբիոնից, որտեղ կատարվել ու քննարկվել է աշխատանքը:
  • Հղումները կատարվում են հոդվածի վերջում՝ հղումների ցանկում նշելով օգտագործված աղբյուրի էջը, հերթական համարը, հումանիտար գիտությունների համար նպատակահարմար է հղումները կատարել նույն էջում:
  • Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 10 էջը:
  • Բոլոր կողմերից տեքստի լուսանցքները պետք է լինեն 20 մմ:
  • Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman: Հիմնական տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, պարբերության խորքը՝ 10մմ:
  • Հոդվածը ստորագրվում է բոլոր հեղինակների կողմից:
  • Վերջում նշվում է ուսման վայրը, ղեկավարի գիտական աստիճանը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

Հոդվածների հեղինակները պատասխանատվություն են կրում ներկայացված նյութերի բովանդակության ու գրագիտության համար:

Գիտաժողովի մասնակցության հայտ