Սիրելի’ ուսանողներ,
ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ընդունում է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) եռօրյա ամառային դպրոցի մասնակցության հայտեր։
16 Հունիս 2022
Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Փաստաթղթերն ընդունվում են. ուսուցման անվճար համակարգի համար` ս.թ. հունիսի 10-ից մինչև հունիսի 30-ը , իսկ ուսուցման վճարովի համակարգի համար՝ ս.թ. օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 13-ը:
Քննությունները կկազմակերպվեն ս.թ. օգոստոսի 16-ին:
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածի (միջուկի) պատճենները,
3 լուսանկար (3×4) չափսի,
անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենները,
ինքնակենսագրություն,
հրատարակված գիտական աշխատությունների ցանկը (դրանց առկայության դեպքում),
զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից` վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Արագակար
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել 0479 5 01 67 հեռախոսահամարին:
15 Հունիս 2022
ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ,
Արցախի պետական համալսարանը Պատարա գյուղի մերձակայքի իր տարածքում կազմակերպում է ուսանողական միջազգային վրանային 10-օրյա ճամբար՝ օգոստոսի 1-10-ը։ Ճամբարի ընթացքում բնության գրկում կապահովվի ուսանողների ակտիվ ժամանցը, ուսանողների միջև կամրապնդվի միջբուհական, մասնագիտական կապը՝ մտքերի փոխանակում, նոր գաղափարների շուրջ քննարկումներ և միասնական ծրագրերի մշակում, իրականացում։ Ծրագրի իրականացման անհրաժեշտություններից է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը՝ այն դարձնելով ազգային գաղափարախոսության առանցք։
09 Հունիս 2022
ԱրՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերի, մագիստրատուրայի 2021-2022 ուստարվա հարգելի՛ շրջանավարտներ,
Ձեզ ենք ներկայացնում դիպլոմների հանձնման արարողության ժամանակացույցը՝ ըստ ֆակուլտետների
07 Հունիս 2022
Սիրելի’ ուսանողներ,
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը հայտարարում է գրական-ստեղծագործական մրցույթ Արցախում բնակվող երիտասարդների համար, որի արդյունքները կամփոփվեն ս.թ. հունիսի 26-ից հուլիսի 2-ը Արցախում կայանալիք գրական-մշակութային օրերի ընթացքում։ Կսահմանվեն տարբեր անվանակարգեր պոեզիայի և արձակի ժանրերում։
02 Հունիս 2022
«ԳԻՏՈւԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈւԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈւԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈւՄ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
(ք.Ստեփանակերտ, 29 հոկտեմբերի 2022թ.)
Մեսրոպ Մաշտոց Համալսարանը 2022 թ. հոկտեմբերի 29-ին կազմակերպում է «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի 25-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:
02 Հունիս 2022
Արցախի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար /17.05.2022թ./
17 Մայիս 2022
Համաձայն 2021-2022 ուստարվա ուսումնական օրացույցի՝ հեռակա ուսուցման համակարգի 2-րդ (ամառային) կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն մայիսի 23-ից և կտևեն մինչև հունիսի 17-ը, պարապմունքներին զուգահեռ կկազմակերպվի նաև ստուգարքների հանձնման գործընթացը:
Պարապմունքներն անց են կացվելու երկհերթ եղանակով: Բանասիրական, բնագիտական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում պարապմունքները կկազմակերպվեն առաջին հերթով, իսկ տնտեսագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում՝ երկրորդ հերթով: Քննաշրջանի կազմակերպման ժամանակացույցը՝ ստորև.
Ամառային կիսամյակ
Ուսումնառության սկիզբը
23.05. 2022
Ստուգարքների հանձնում
30.05. 2022-10.06. 2022
Ուսումնառության ավարտ
17.06.2022
Քննաշրջան
13.06. 2022-17.06. 2022
I լուծարք
20.06. 2022-24.06. 2022
II լուծարք
22.08. 2022- 26.08. 2022
17 Մայիս 2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքում պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայից նախատեսված օլիմպիադայի երկրորդ փուլը:
Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները:
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։
21 Ապրիլ 2022
Հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված այսօր ԱրՊՀ-ում տեղի է ունեցել ռեկտորատի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվել է.
1. 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները հետաձգել մեկ շաբաթով և հաստատված (21.03.2022-25. 03.2022) ժամանակահատվածի փոխարեն կազմակերպել սույն թվականի ապրիլի 4-ից 8-ը։
2. Ուսումնական պարապմունքները շարունակել ըստ գործող դասացուցակի։
3. Դժվարանցանելի ճանապարհներ ունեցող համայնքներում բնակվող ուսանողների բացակայությունը համարել հարգելի։
20 Մարտ 2022