Արցախի պետական համալսարան

 

«ԳԻՏՈւԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈւԹՅԱՆ  ԴԵՐԸ  ՊԵՏՈւԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈւՄ»

                              ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

                       (ք.Ստեփանակերտ, 29 հոկտեմբերի 2022թ.)

        Մեսրոպ Մաշտոց Համալսարանը  2022 թ. հոկտեմբերի 29-ին  կազմակերպում է «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողով՝  նվիրված բուհի   25-ամյակին:

      Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:

 

Գիտաժողովի ոլորտներն  են՝

  • պատմություն,
  • իրավագիտություն,
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • արևելագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժություն,
  • սոցիոլոգիա,
  • հոգեբանություն,
  • բանասիրություն,
  • լրագրություն և այլն:

Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

 Հոդվածի հեղինակը պատասխանատու  է  ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:

Գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով, և յուրաքանչյուր հեղինակ ստանալու է մեկ անվճար օրինակ: Գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովին ընդառաջ: Լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿ- ի  ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված ՄՄՀ-ի «Լրատու» պարբերականում:

  Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի սեպտեմբերի  7-ը  confmmu@gmail.com    էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հոդվածի ձևավորման օրինակին  ծանոթանալու համար անցեք այս հղումով:

Օգտագորված գրականութան ցանկը տրանսլիտ անելու համար անցնել հետևյալ հղումով:

 Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովն անցկացվելու է առկա ձևաչափով:  Հեռակա մասնակիցների   համար  նախատեսվում է  հեռավար միացում (տեխնիկական խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք ուղարկել նաև զեկույցի տեսաձայնագրությունը):

  Ուղեվարձն ու կեցության ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը:

   Մանրամասն տեղեկությունների համար  կարող  եք  դիմել  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի  Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովին (հեռ.՝ (+374)97 21- 23 -96, (+374) 98 72 -77 -76)։