Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ,

Արցախի պետական համալսարանը Պատարա գյուղի մերձակայքի իր տարածքում կազմակերպում է ուսանողական միջազգային վրանային 10-օրյա ճամբար՝ օգոստոսի 1-10-ը։ Ճամբարի ընթացքում բնության գրկում կապահովվի ուսանողների ակտիվ ժամանցը, ուսանողների միջև կամրապնդվի միջբուհական, մասնագիտական կապը՝ մտքերի փոխանակում, նոր գաղափարների շուրջ քննարկումներ և միասնական ծրագրերի մշակում, իրականացում։ Ծրագրի իրականացման անհրաժեշտություններից է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը՝ այն դարձնելով ազգային գաղափարախոսության առանցք։

Ծրագիրը ներառում է.

✅ Ամենօրյա ուսուցողական դասընթացներ։

✅ Պաշտոնական հանդիպումներ, հրատապ թեմաներով դասախոսություններ։

✅ Ինտելեկտուալ-տրամաբանական խաղեր, բանավեճեր և քննարկումներ։

✅ Սպորտային միջոցառումների կազմակերպում։

✅ Մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր։

✅ Պատմաճանաչողական այցեր։

✅ Այցելություն զորամաս։

✅ Ազատ ժամանց- երեկոյան խարույկի շուրջ քննարկումներ, ինքնաեռով թեյախմություն։

- Գրանցվել ցանկացողները կարող են մինչև ս.թ. հունիսի 30-ը ներկայանալ ԱրՊՀ ՈՒՀՏԱ և Կ բաժին (վարչական շենք, 3-րդ հարկ)։

- Մասնակցության հայտերի համար պարտադիր ներկայացնել անձնագրի և ուսանողական տոմսի պատճենը։ Մանրամասների համար՝ +374-47-94-91-50, 077-577-661։