Արցախի պետական համալսարան

Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փաստաթղթերն ընդունվում են.  ուսուցման անվճար  համակարգի համար` ս.թ. հունիսի 10-ից  մինչև հունիսի 30-ը , իսկ  ուսուցման վճարովի համակարգի  համար՝ ս.թ. օգոստոսի 1-ից  մինչև օգոստոսի 13-ը:

Քննությունները կկազմակերպվեն ս.թ. օգոստոսի 16-ին:

Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
  2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածի (միջուկի) պատճենները,
  3. 3 լուսանկար (3×4) չափսի,
  4. անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենները,
  5. ինքնակենսագրություն,
  6. հրատարակված գիտական աշխատությունների ցանկը (դրանց առկայության դեպքում),
  7. զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  8. փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից` վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
  9. Արագակար

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել  0479 5 01 67 հեռախոսահամարին: