Սիրելի’ ուսանողներ,
ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ընդունում է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) եռօրյա ամառային դպրոցի մասնակցության հայտեր։

Դպրոցը կազմակերպվելու է Պատարա գյուղում, 2022 թվականի հուլիս ամսին։

Ամառային դպրոցն անվճար է, ԿԽՄԿ-ն հոգալու է ամառային դպրոցի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը։

Դպրոցի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական դրույթներին, մասնակցելու ինտերակտիվ քննարկումների ու խաղերի, իսկ երեկոյան դիտելու ՄՄԻ թեմատիկայով ֆիլմեր։

Պարտադիր նախապայման է իրավաբանական ֆակուլտետի ուսանող լինելը։

Դասընթացի վերջում մասնակիցներին կշնորհվեն վկայականներ։
- ԿԽՄԿ ԼՂ գրասենյակը իրավունք է վերապահում կապ հաստատելու միայն մասնակցության փուլ անցած ուսանողների հետ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 1-ը (ներառյալ)։
16 Հունիս 2022