Արցախի պետական համալսարան
Սիրելի’ ուսանողներ,
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը հայտարարում է գրական-ստեղծագործական մրցույթ Արցախում բնակվող երիտասարդների համար, որի արդյունքները կամփոփվեն ս.թ. հունիսի 26-ից հուլիսի 2-ը Արցախում կայանալիք գրական-մշակութային օրերի ընթացքում։ Կսահմանվեն տարբեր անվանակարգեր պոեզիայի և արձակի ժանրերում։
Մրցույթի նպատակն է՝ ճանաչել, բացահայտել, ներկայացնել Արցախի երիտասարդ ստեղծագործողներին, նպաստել նրանց գրական աշխատանքների տպագրմանը Սփյուռքի գրական թերթերում, ներկայացնել նրանց Հայրենիքում և Սփյուռքում։
✍️ Թեմաների ու ժանրերի ընտրությունն ազատ է։
✍️ Տարիքային շեմը՝ 18-30 տարեկան։
✍️ Մրցույթին մասնակցելու համար գրական ստեղծագործություններն ուղարկել artsakh@hamazkayin.com էլ.հասցեով։
✍️Հայտում պետք է նշել՝ անուն,ազգանուն, հեռախոսահամար, կենսագրական տվյալներ, մեկ լուսանկար։
✍️Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ.հունիսի 20-ը։
Գրական տարբեր անվանակարգերում հաղթողները կարժանանան պատվոգրերի և մրցանակների։
Մանրամասների համար կարող եք զանգահարել
097 720072
033720172
հեռախոսահամարներով։
Hamazkayin Artsakh office