
Արցախի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ`
հետևյալ թափուր տեղերի համար.
24 Հունիս 2019

Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը երրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակի մրցույթ: Կրթաթոշակը տրամադրվում է 10 ամիս (երկու կիսամյակ)` 2019թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-ը:
14 Հունիս 2019

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն: Առկա և հեռակա ուսուցման համակարգերի համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 10-ից մինչև օգոստոսի 23-ը:
06 Հունիս 2019

Սիրելի' ուսանողներ, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ շարունակվում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:
Նշենք, որ 2012 թվականից սկսած հիմնադրամը յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրում է առավելագույնը մինչև 100 հազար դրամի փոխհատուցում, ծրագրին մասնակցում են «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները, այդ թվում նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները: Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով:
04 Հունիս 2019

Մայիսի 26-ին` ժամը 17:00-ին, ԱրՊՀ համար 3 մասնաշենքի թիվ 20 լսարանում ՀՀ-ում գործող «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի մասնագետները անց են կացնելու հոգեբանական դասընթացներ` ոլորտի արդիական նշանակություն ունեցող թեմաների շուրջ:
22 Մայիս 2019

ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ, Արցախի պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու Արցախի Պատարա գյուղի տարածքում կազմակերպվող ուսանողական միջազգային ամառային վրանային ճամբարին, որը տեղի կունենա երկու փուլով` հուլիսի 21-ից 27-ը և հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը:
21 Մայիս 2019

Հարգելի′ ուսանողներ, ԱրՊՀ ՈՒԽ-ն տեղեկացնում է, որ 2019թ. մայիսի 22-ին` ժամը 17:00-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա Ուսանողական համագումար: Համագումարի օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև.
ՕՐԱԿԱՐԳ
14 Մայիս 2019

Արցախի պետական համալսարանում սկսված է առկա ուսուցմամբ 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերի ընդունումը` ԱՀ կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:
06 Մայիս 2019

2018-2019 ուստարվա ուսումնական օրացույցում կատարված փոփոխությունների համաձայն` հեռակա ուսուցման համակարգի 2-րդ (գարնանային) կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն մայիսի 27-ից և կտևեն մինչև հունիսի 14-ը, պարապմունքներին զուգահեռ կկազմակերպվի նաև ստուգարքների հանձնման գործընթացը: Քննաշրջանը կկազմակերպվի հունիսի 17-ից 21-ը:
Հիշեցնենք, որ պարապմունքները կազմակերպվելու են երկրորդ հերթով:
02 Մայիս 2019

ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ, այսօր՝ ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից դեպի հուշահամալիր կմեկնարկի ջահերով ավանդական երթը` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԴԱՏԻ» կարգախոսով: Ցանկացողները կարող են միանալ երթին: Իսկ վաղը` ժամը 10:00-ին, ԱրՊՀ վարչական շենքի բակից համալսարանականները կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
23 Ապրիլ 2019