Արցախի պետական համալսարան

f0225a9650cd641260653470Սիրելի' ուսանողներ, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ շարունակվում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:

Նշենք, որ 2012 թվականից սկսած հիմնադրամը յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրում է առավելագույնը մինչև 100 հազար դրամի փոխհատուցում, ծրագրին մասնակցում են «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները, այդ թվում նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները: Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով: