Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ կենսաբանության և քիմիայի  ամբիոնը հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կկազմակերպի օլիմպիադա «Կենսաբանություն» առարկայից, որին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները: Օլիմպիադան տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին: Օլիմպիադայում մրցանակային տեղերի արժանացած աշակերտները կպարգևատրվեն համալսարանի կողմից: Հավելյալ հարցերի և օլիմպիադային մասնակցելու հայտագրման համար աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ  Ա. Թորոսյանին՝ հետևյալ հեռախոսահամարով.

097 26 23 56