Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 12-ը կազմակերպում է 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության փաստաթղթերի ընդունումը հետևյալ կրթական ծրագրերի գծով.

  1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  2. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
  3. Պատմություն
  4. Հայոց լեզու և գրականություն
  5. Ռուսաց լեզու և գրականություն
  6. Կենսաբանություն և քիմիա
  7. Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/
  8. Իրավագիտություն
  9. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Դիմորդները պարտավոր են ներկայացնել

  1. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  2. 4 լուսանկար (3X4 սմ չափսի),
  3. անձը հաստատող փաստաթուղթ, (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական), սոցիալական քարտ (պատճեն),
  4. զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին (արական սեռի ներկայացուցիչների համար),
  5. սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում),
  7. տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),
  8. ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթեր ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական ՀՀ դրամ /«Արցախբանկ» ՓԲԸ-ում ԱրՊՀ հաշվեհամարին/ վճարելու վերաբերյալ անդորրագիր,
  9.  մեկ արագակար: 

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել

047-95-09-47, 097-25-25-50 հեռախոսահամարներով: