Հարգելի դիմորդներ, համաձայն Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կարգի՝ ընդունելության մրցույթի արդյունքներով հաշվեգրված դիմորդները պետք է մինչև ս.թ. օգոստոսի 5-ը ԱրՊՀ ընդունող հանձնաժողովին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
- 4 լուսանկար (3X4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ, (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական), սոցիալական քարտ (պատճեն),
- զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին (արական սեռի ներկայացուցիչների համար),
- սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում),
- տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),
- փաստաթղթեր ընդունելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ /«Արցախբանկ» ՓԲԸ-ում ԱրՊՀ հաշվեհամարին/ վճարելու վերաբերյալ անդորրագիր,
- մեկ արագակար:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
047-95-09-47 հեռախոսահամարով: