Արցախի պետական համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի առկա ուսուցման համակարգի 2022 -2023 ուստարվա ընդունելություն:
Ասպիրանտուրայի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 20-ը:
Քննությունները կկազմակերպվեն ս.թ. սեպտեմբեր ամսում:
N |
Դասիչ |
Մասնագիտության անվանումը |
Անվճար |
Վճարովի |
1. |
Ա.04.02 |
Տեսական ֆիզիկա |
1 |
- |
2. |
Է.00.02 |
Համաշխարհային պատմություն |
1 |
- |
3. |
Ժ.01.01 |
Հայ միջնադարյան և նոր գրականություն |
1 |
- |
4. |
Ժ.02.01 |
Հայոց լեզու |
1 |
- |
5. |
ԺԲ.00.05 |
Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք |
2 |
- |
6. |
ԺԲ.00.06 |
Միջազգային իրավունք |
1 |
- |
7. |
ԻԴ.03.01 |
Աշխարհագրություն |
1 |
- |
|
|
Պահուստային տեղեր |
2 |
- |
|
|
Ընդամենը |
10 |
- |
|
|
|
|
|
Ցանկ
ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի.
- Դիմում ռեկտորի անունով:
- Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար`փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին):
- Օտար լեզու առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ):
- Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ` առնվազն 20 տպագրական էջի սահմաններում:
- Ինքնակենսագրություն:
- Երեք լուսանկար /3x4/:
- Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:
- Անձնագիրը պատճենի հետ միասին:
- Արագակար:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համալսարանի գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության բաժին կամ զանգահարել 047940443.170 հեռախոսահամարով: