Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը, «Էրուդիցիա» և « էմպաթիա» հոգեբանական կենտրոնները, Ինտեգրատիվ հոգեթերապիայի միությունը` (IPP, Society for Integrative Psychotherapy, SIP), ձգտելով համախմբել հետազոտողներին և մասնագետներին՝ կիսելու իրենց փորձը հոգեթերապիայի տարբեր դպրոցների սկզբունքների ինտեգրման վերաբերյալ, 2022թ. սեպտեմբերի 26-ին ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համատեղ կազմակերպում են հանդիպում-քննարկում` նպատակ ունենալով օգնելու ուսանողներին և մասնագետներին՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները, ձևավորելու համագործակցային հարթակ:

Հանդիպմանը մասնակցելու և քննարկումը վարելու է Կալիֆորնիայի Պետական Համալսարանի պրոֆեսոր, հ.գ.դ, Ալլեն Ազիզիանը:
   Օրակարգ.
1. Բացման խոսք, «Հետվնասվածքային սթրեսային հակազդումների հաղթահարման խնդիրը 44-օրյա պատերազմից հետո»
Վիտյա Յարամիշյան, հ.գ.թ. -Արցախի պետական համալսարան,
2. «Ինտեգրատիվ Հոգեթերապիա. թերապևտիկ փոփոխությունների սկզբունքները»
Ալլեն Ազիզիան, հ.գ.դ, Կալիֆորնիայի Պետական Համալսարան, Ֆրեզնո
3. «Թերապիա մեկ սեանսի միջոցով (Single Session Therapy). մեթոդի ներածություն»
Ռուզաննա Ազատյան - Երևանի Պետական Բժշկական Համալսարան
4. «ՀՏՍԽ / PTSD/ բուժում. 2020թ. Արցախի 44 օրյա պատերազմի տվյալների ամփոփում»
Լիանա Թերզյան հ.գ.թ -Երևանի Պետական Բժշկական Համալսարան
5. «Տոկունություն և հետտրավմատիկ աճ»
Խաչատուր Գասպարյան հ.գ.թ, -Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Անի Ազիզյան «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն։
6. Հոգեթերապիա լավագույն մեթոդի ընտրությունը /քննարկում/
Մոդերատոր. Ալլեն Ազիզյան:
Հարցերի համար կարող եք զանգահարել` +374 97 72 99 26, +374 97 25 06 35 հեռախոսահամարներով: